Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Երևանում տեղի է ունեցել Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1909 – ծնվել է նշանավոր ճարտարապետ, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանը:

1911 – ծնվել է բանաստեղծ, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր– պրոֆեսոր Ռուբեն Աղաբաբյանը:

1917 – ծնվել է հայ խորհրդային շինարար Կոստանդին Մարությանը:

1919 – ծնվել է հրետանու գեներալ-լեյտենանտ Համբարձում Համբարձումյանը։

1920 – Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա (Իջևան) և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։

1921 – ծնվել է արձակագիր, թարգմանիչ Ռաֆայել Արամյանը։

1924 – ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Մարուսյա Մարտիրոսյանը:

1925 – հիմնադրվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանը:

1929 – ռուս դրամատուրգ Սմիռնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ իր գործունեությունն է սկսել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:

1943 – ստեղծվել է Հայաստանի գիտությունների ակադեմին, որի առաջին նախագահ է դարձել Իոսիֆ Օրբելին:

1945 – առաջին անգամ ներկայացվել է Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերան:

1947 – ծնվել է օրթոպեդ, ուռուցքաբան Սերգեյ Սեինյանը:

1950 – տեղի է ունեցել Երևանի Մայր Հայաստան հուշահամալիրի բացումը։

1951 – վախճանվել է նշանավոր գրող, դրամատուրգ, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը:

1956 – հեռարձակվել է Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը:

1967 – Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը։

2013 – չնայած Հայաստանի իշխանությունների պատրաստակամությանը, Եվրոպան հրաժարվել է Հայաստանի հետ միայն քաղաքական բարեփոխումներ ենթադրող Ասոցացման համաձայնագիր ստորագրել:

2020 – Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների միաբանության երթը, որի նպատակն է եղել աջակցել ռազմագերի զինվորներին և զինծառայողների հարազատներին և նրանց ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:

ԱՇԽԱՐՀ

1314 –վախճանվել է ֆրանսիայի թագավոր ֆիլիպ 4-րդ Գեղեցիկը:

1797– ծնվել է իտալացի երգահան Գաետանո Դոնիցետին։

1802 – ծնվել է գերմանացի գրող, նովելիստ Վիլհելմ Հաուֆը:

1830 – սկսվել է լեհական ազգային-ազատագրական ապստամբությունը:

1832 – ծնվել է ամերիկացի գրող, ֆեմինիստուհի Մեյ Օլկոտտը՝ պատմության մեջ առաջին կինը, որը քաղաքական ընտրություններին մասնակցելու համար որպես թեկնածու է գրանցվել:

1870 – սկսվել է Նիկոլայ Պրժևալսկու առաջին ճանապարհորդությունը Կենտրոնական Ասիա:

1899 – հիմնադրվել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը:

1932 – ծնվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։

1938 – Ջոն Ջոնսը, Aeronca 50 Chief թեթև ինքնաթիռով 30 ժամ 47 րոպեի ընթացքում կտրելով 4484 կիլոմետր հեռավորություն, Լոս Անջելեսից թռել և հասել է Նյու Յորք:

1945 – սահմանադիր ժողովը հայտարարել է Հարավսլավիայի Ֆեդերատիվ Ժողովրդական Հանրապետության ստեղծման մասին:

1945 – տեղի է ունեցել աշխարհում առաջին փրկարարական գործողությունը ուղղաթիռի օգնությամբ:

1947 – ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշել է Պաղեստին պետությունը բաժանել արաբական և հրեական մասերի։

1988 – ԽՍՀՄ-ում դադարեցրել են խլացնել «Ազատություն» և «Ազատ Եվրոպա» ռադիոալիքները:

2001– վախճանվել է անգլիացի ռոք-երաժիշտ, կիթառահար, երգիչ, The Beatles խմբի անդամ Ջորջ Հարրիսոնը։

2002 – Մոսկվայում Ռիմսկի-Կորսակովի «Ձյունանուշիկ» օպերայի պրեմերայով բացվել է Մեծ թատրոնի նոր բեմը:

2009 – Շվեյցարիայում տեղի է ունեցել հանրաքվե, որի արդյունքը եղել է երկրում մինարեթների կառուցման արգելքը:

2021 – վախճանվել է խորհրդային և ռուսական կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր Վլադիմիր Նաումովը:

2023 – վախճանվել է ամերիկացի քաղաքական գործիչ, Նոբել յան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսսինջերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan