Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովն ամփոփվել է Երևանի հռչակագրով

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ամփոփվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» միջազգային երկօրյա համաժողովը:

Ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիայի քարտուղար Տուսեն Տիենդրեբիոգոն:

«Այս երկու օրերին միասին խոսեցինք կոնվենցիայի հիմնարար սկզբունքների մասին, կիսվեցինք մեր երկրների փորձով, և իհարկե, անդրադարձանք  կարևոր հարցերի ու խնդիրների, որոնք վերաբերում են արհեստական բանականությանը, արվեստագետների և ստեղծարար ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, հեղինակային իրավունքներին և արտակարգ իրավիճակներում մշակույթի գործիչների իրավունքների պաշտպանությունը։ Համոզված եմ՝ այդ հարցերի խելացի լուծումները կնպաստեն կոնվենցիայի առավել արդյունավետ կիրարկմանը: Հավատարիմ մնալով ՀՀ որդեգրած «Խաղաղության խաչմերուկ» սկզբունքին՝ մենք փորձեցինք լինել մշակութային խաչմերուկում՝ հարթակ ստեղծելով նաև ոչ ֆորմալ շփման համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը և բոլոր հյուրերին՝ «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովին մասնակցելու համար։

Կոնվենցիայի քարտուղար Տուսեն Տիենդրեբիոգոն բարձր է գնահատել համաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն վկայում է ՀՀ նվիրվածությունը կոնվենցիայի առանցքային գաղափարներին:

«Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովի ավարտին ընդունվել է «Մշակութային բազմազանության միջոցով դեպի կայուն խաղաղություն» խորագրով Երևանի հռչակագիրը: Այն հաստատում է՝ մշակութային բազմազանությունը մարդկության պատմության և ժառանգության անբաժանելի մասն է, որը նպաստում է փոխադարձ շփումների և կապերի զարգացմանը, կրթությանը և խաղաղության ամրապնդմանը։

Ամրագրվում է նաև, որ մշակութային բազմազանությունը ստեղծում է միջավայր տարբեր ազգերի, մշակույթների, լեզուների, գաղափարների և ավանդույթների փոխազդեցության համար՝  նպաստելով նոր արժեքների ստեղծմանը:

Առանձնակի շեշտվել է նորարարական թվային տեխնոլոգիաների ներուժի ակտիվ օգտագործումը մշակութային բազմազանության պահպանման, տարածման և հանրահռչակման  նպատակով: Կարևորվել է նաև արհեստական բանականության զարգացման և լայն տարածման պայմաններում իրավական կարգավորումների  ամրապնդման և ստեղծագործողների իրավունքների պաշտպանության խնդիրը:

Ընդգծվել է մշակութային բազմազանության միջոցով հանդուրժողականության և մշակութային երկխոսության զարգացման կարևորությունը` հիմնված մշակութային տարբերությունների նկատմամբ հարգանքի, խտրականության բացառման և խաղաղ գործակցության սկզբունքների վրա:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովին մասնակցել են մեկ տասնյակից ավելի երկրների պատվիրակություններ, ներկայացուցիչներ ՅՈՒՆԵՍԿՕ-ից և միջազգային տարբեր կառույցներից:

Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome