Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս ճիշտ կրծքով կերակրել երեխային

LIFE

Կրծքով կերակրելու թեման շատ լայնածավալ է: Այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես է պետք կարգավորել նորածին երեխային կրծքով կերակրելու գործընթացը, որքան հաճախ է պետք նրան մոտեցնել կրծքին կամ ինպես հասնել նրան, որ երեխան գիշերը կաթ ուտելու կարիք չունենա:

Ինչպե՞ս է առաջանում կրծքի կաթը

Ծննդաբերությանը պատրաստվող կնոջ կրծքագեղձերը հարմարվում են կերակրելուն դեռևս հղիության ժամանակ: Յուրաքանչյուր հղի կին նկատել է, թե ինչպես է կուրծքը մեծանում և ավելի ձիգ դառնում:

Ծննդաբերությունից հետո առաջին 2-3 օրը կրծքագեղձից մաքուր կաթ չի արտադրվում. այն էապես տարբերվում է իր յուղոտությամբ և բաղադրությամբ: Այն չափազանց օգտակար է նորածնի համար, քանի որ պարունակում է սպիտակուցների չափազանց բարձր մակարդակ, միկրոէլեմենտներ, վիտամիններ, բայց միևնույն ժամանակ քիչ ածխաջրեր: Նման «կոկտեյլը» ապահովում է փոքրիկի պաշտպանությունը` բարձրացնելով նրա դիմադրողականությունը: Շատ կարևոր է նորածնին կրծքին մոտեցնել անմիջապես ծնվելուց հետո կամ գոնե առաջին օրվա ընթացքում: Դա առաջին ծանոթությունն է, իսկ առաջին կաթը պակաս յուղայնություն ունի և ավելի հեշտ է մարսվում փոքրիկի օրգանիզմում: Այդ նախնական կաթը շատ քիչ քանակությամբ է արտադրվում` ընդամենը 20-30 մլ մեկ կերակրման ընթացքում: Սակայն ի տարբերություն սովորական կաթի, այն անընդհատ է արտադրվում: Բնությունն այդ մեխանիզմը մշակել է նրա համար, որպեսզի մայրը որքան հնարավոր է հաճախ կերակրի երեխային ծնվելուց հետո: Պատճառն այն է, որ այդ ճանապարհով գրգռվում է մոր պտուկը, ինչն էլ հանգեցնում է արդեն բնական կաթի արտադրությանը: Այսպիսով կաթի կանոնավոր հոսք ապահովելու համար հարկավոր է նրան որքան հնարավոր է հաճախ կերակրել: Արդեն 3-րդ օրվանից սկսած ձևավորվում է միջանկյալ կաթը, իսկ 2-3 շաբաթ հետո մայրը իր փոքրիկին կարող է կերակրել սովորական կաթով:

Ինչի՞ց է կախված կաթի քանակությունը

Եթե փոքրիկը ակտիվ կաթ է ուտում, ապա մեկ կերակրման ընթացքում նա դատարկում է մեկ կամ երկու կուրծքը: Սակայն շատ հաճախ մայրերը բողոքում են կաթի պակասից: Նրանց թվում է, որ կուրծքը չի հասցնում լցվել կերակրման ժամանակահատվածների միջև, ինչի արդյունքում երեխան սոված է մնում: Շատ մայրեր դիմում են արհեստական կերերի օգնությանը և փորձում հագեցնել իրենց երեխաներին` շշից կերակրելով նրանց: Մասնագետները նման բան անել խորհուրդ չեն տալիս: Եթե նույնիսկ կուրծքը դատարկ է, ապա միևնույն է խորհուրդ է տրվում երեխային կուրծք տալ: Այդ ժամանկ կնոջ ուղեղին ազդակներ են հասնում, և որոշ ժամանակ անց կաթը սկսում է հոսել դեպի կուրծք:

Կաթի կարգավորումը կարող է տևել 2-3 օր առանց երեխային վնաս պատճառելու: Եվ միայն երրորդ օրը, եթե կաթը կրկին չի հավաքվում, ապա կարող եք դիմել արհեստական միջոցների:

Կերակրող մորը պեստք է սիրել, խնամել ու փայփայել

Կերակրման գործընթացի վրա իր մեծ ազդեցությունն ունի կնոջ էմոցիոնալ վիճակը, քանի որ կաթի արտադրության համար պատասխանատու է ուղեղի կեղևային հատվածը: Եվ երբ մայրերը տխրում են, ապա նրանց կաթը կարող է պակասել կամ ամբողջապես վերանալ: Այնպես որ շատ կարևոր է շրջապատել կերակրող մորը ուշադրությամբ և սիրով, թողնել նրան քնել, չծանրաբեռնել կենցաղային գործերով:

Կրծքով կերակրման տեսակները

  • Ըստ պահանջի
  • Որոշակի պարբերականությամբ

Առաջին դպքում մայրը կերակրում է փոքրիկին հենց վերջինս սկսում է լաց լինել` անկախ նրանից, թե որքան ժամանակ է անցել վերջին կերակրումից հետո: Երկրորդ դեպքում նրան կերակրում են խիստ գրաֆիկով` յուրաքանչյուր 3 ժամը մեկ: Այս կամ այն եղանակը ընտրելը սովորաբար կախված է երեխայի բնավորությունից: Եթե փոքրիկն անհանգիստ է, ապա մայրը ստիպված է ընտրել առաջին տարբերակը, իսկ եթե փոքրիկը հանգիստ է և շատ է քնում, ապա տեղին է երկրորդ տարբերակը:

Ամեն դեպքում մայրը պետք է իմանա, որ եթե եխան ինքնուրույն է թողում պտուկը, ապա նա սով չի զգա առնվազն 2 ժամերի ընթաքում: Այսինքն, եթե ձեր փոքրիկը կերակրելուց 30 րոպե անց արդեն լաց է լինում, ապա դրա պատճառը սովը չէ:

Արքա՞ն երկար  է հարկավոր կերակրել երեխային կրծքով

Չափազանց կարևոր է երեխային կրծքով կերակրել նրա կյանքի առաջին կես տարվա ընթացքում. դրանից կախված է նրա աճը, առողջությունը, զարգացումը: Ժամանակակից բժիշկները պայմանավորվել են, որ եթե մոր սեփական կաթը բավարար է, ապա մինչև 6 ամսական կարելի է իրականացնել կրծքով կերակրում, որն ամբողջովին բավարար է փոքրիկին, այսինքն ոչ ջուր, ոչ էլ այլ հավելում հարկավոր չէ:

Միակ բացառությունը չափազանց տաք կլիման է, որի դեպքում բարձրանում է արևային հարված ստանալու հավանականությունը: Այդ դեպքում հարկավոր է փոքրիկին նաև ջուր տալ: Կես տարուց հետո կրծքով կերակրելը կախված է ձեր ցանկությունից և հնարավորություններից: Արդեն 6 ամսականից կարող եք երեխային արհեստական կեր տալ, սակայն անհրաժեշտ է շարունակել կրծքով կերակրելը որոշ ժամանակ:

Մասնագետները նշում են, որ եթե նույնիսկ փոքրիկը քնում է մինչև առավոտ և չի արթնանում, ապա միևնույն է անհրաժեշտ է գիշերը 1 կամ 2 անգամ արթնացնել և կերակրել նրան: 6 ամսից հետո գիշերը կերակրել կարելի է 1 անգամ, ինչը թույլ կտա պահպանել մոր քունը: Փորձը ցույց է տալիս, որ երեխան լավ է քնում, եթե 23 ժամից հետո նրան լողացնում են սառը ջրում և լավ կերակրում: Այդ դեպքում նա խորը կքնի առաջիկա 3-4 ժամը: Այլ միջոց է սենյակի միկրոկլիմայի փոփոխումը: Հարկավոր է բավականին սառը ջերմաստիճան պահպանել` 20°-ից ոչ բարձր, իսկ խոնավությունը` 50-70%:

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank