Արտադրական տեղամասերից դուրս բռնկված հրդեհը մարվել է․ ԶՊՄԿ
SOCIETYՆոյեմբերի 29-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում։ Այրվել է չշահագործվող, ինչպես նաև քանդման և ենթակառուցվածքների ապամոնտաժման փուլում գտնվող նախկին արտադրամասերից մեկը։
Հրդեհը տևել է շուրջ 50 րոպե․ ժամը 19:50-ի սահմաններում այն մեկուսացվել է, իսկ մոտ 20 րոպե անց ամբողջությամբ մարվել։ Մարման աշխատանքներն իրականացվել են ՆԳՆ Փրկարար ծառայության ուժերով, աշխատանքներին ներգրավվել են նաև ԶՊՄԿ-ի հրդեհաշիջման տեխնիկական միջոցները։
Հրդեհի հետևանքով տուժածներ չեն գրանցվել։ Դրա պատճառը դեռևս հայտնի չէ, և հանգամանքները պարզելու համար կատարվում է քննությունն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



