Սահուն կերպով ժողովրդի միջև պառակտման ու թշնամության նոր գծերը տարվում են եկեղեցու միջոցով. Մենուա Սողոմոնյան
BLOGՈ՞ր եկեղեցին գնամ։
Սա հարց է, որ, համոզված եմ, սկսել է առաջանալ հավատացյալ հայի սրտում, քանի որ նա չի ուզում պատարագի մասնակցել, կամ եկեղեցական այլ արարողության մասնակցել այնտեղ, որտեղ կարող են չհիշատակել Կաթողիկոսի անունը, կամ որտեղ քահանան կարող է հպատակվել իր այն թեմակալ առաջնորդին, որը դավաճանել է Կաթողիկոսին ու խախտել հնազանդության ուխտը և կարգադրում է նրան զեղչել Վեհափառ Հայրապետի անունը։
Հավատացյալ հայի մոտ ծագում է այս հարցը, քանի որ չգիտի, թե տվյալ եկեղեցու քահանան Գարեգին Կաթողիկոսին ավազանի անունո՞վ է դիմում թե՞ ոչ։ Ու նաև այս հարցով է տեղի ունենում, այսպես է տեղի ունենում Եկեղեցին քանդելը։ Մարդը սկսում է հիասթափվել, մեկուսանալ, չգնալ Եկեղեցի, քանի որ չգիտի՝ ինչ է իրեն սպասվելու այնտեղ, իր առջև բարեպաշտ հոգևորակա՞ն է կանգնելու, թե՞ քպ-ական տերտեր, կամ էլ համարձակություն չունեցող հոգևորական։
Եվ այսպես սահուն կերպով ժողովրդի միջև պառակտման ու թշնամության նոր գծերը տարվում են եկեղեցու միջոցով։
Բայց ես համոզված եմ, որ այս ընթացքը երկար չի տևելու։ Էս ամենը մեզ մաշում ու քայքայում է, բայցև մաքրման պրոցես է տեղի ունենում, որոմը զատվում է հասկից։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



