Կահիրեում Իտալիայի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Իտալիայի հյուպատոսության շենքի մոտ պայթել է պայթուցիկ նյութերով լի մեքենա, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել 5 մարդ:
Ինչպես հայտնում է english.alarabiya.net-ը, տեղի ժամանակով առավոտյան 6:30-ին տեղի ունեցած պայթյունն այնքան ուժգին է եղել, որ ցնցել է ողջ շինությունը: Նշվում է, որ միջադեպի հետևանքով փլուզվել է շենքի ֆասադը:
Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունը դարձել է 2 ոստիկանի և 3 պատահական անցորդի վնասվածքներ ստանալու պատճառ:
Նշվում է, որ ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ ոք իր վրա չի վերցրել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



