Երմակի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է վուդու տիկնիկ, բազմաթիվ հայելիներ և տարօրինակ սրբապատկերներ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայում Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի գրասենյակի խուզարկության ժամանակ մեծ քանակությամբ օկուլտիստական իրեր են հայտնաբերվել։ Դրա մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է նախագահի մերձավոր շրջապատին մոտ կանգնած ուկրաինացի բլոգեր Իգոր Լաչենկովը։
«Անդրեյ Երմակի տան խուզարկության ժամանակ նրանք գտել են վուդու տիկնիկ (սովորաբար քորոցներ մտցնելու համար օգտագործվող խրտվիլակ –խմբ.), բազմաթիվ հայելիներ, ծիսական առարկաներ, ինչպես նաև բազմաթիվ տարօրինակ սրբապատկերներ և ապարանջաններ»,- գրել է նա։ Լաչենկովը նշել է, որ Երմակը «տարոյի, թվագիտության (բառերի, անունների և գաղափարների մեջ տառերի թվային արժեքի ուսումնասիրոություն, որն առնչվում է թվերի և մարդու ապագայի կամ բնավորության միջև կրոնական, էզոթերիկ կամ միստիկ կապերի հանդեպ հավատին –խմբ.), աստղագուշակության և սև մոգության երկրպագու է»։
Ըստ Լաչենկովի՝ դա կատակախաղ չէր. «բոլորը ցնցված էին», քանի որ նման գտածոներ նախկինում երբեք չէին տեսել։
Ավելի վաղ ուկրաինական «Зеркало недели» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Երմակն այցելել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայություն, որտեղ, լրագրողների կարծիքով, կարող էին պատրաստվել նրա հնարավոր սահմանահատմանն առնչվող փաստաթղթեր։
Հետևեք մեզ՝ այստեղ



