Թրամփը նամակ է հղել Իլհամ Ալիեւին․ շնորհակալություն է հայտնել նաև Փաշինյանին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։
«Հարգելի պարոն նախագահ,
Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ես առաջադրվում եմ Նոբելյան խաղաղության մրցանակի։ Ես խորը երախտագիտություն եմ հայտնում այս հեղինակավոր մրցանակի համար, որը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը։
Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ՝ ես շարունակում եմ հանձնառու լինել աշխարհում հակամարտությունների դադարեցմանը և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը։ Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին։
Կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեր անփոփոխ աջակցության համար»
Հետևեք մեզ՝ այստեղ



