Արմեն Ջիգարխանյանին Մոսկվայում հիվանդանոց են տեղափոխել
SOCIETYՍրտի հետ լուրջ խնդիրների պատճառով նշանավոր հայ դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին Մոսկվայում տեղափոխել են մասնագիտացված սրտաբանական հիվանդանոց: Ինչպես հաղորդումէ«Արմենպրես»-ը` վկայակոչելով Lifenews.ru-ն, նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Դերասանի կինը` Վալենտինան տեղեկացրել է, որ Ջիգարխանյանը կմնա հիվանդանոցում շուրջ մեկ շաբաթ: 80-ամյա դերասանն ունի սրտի իշեմիկ հիվանդություն: Հետազոտությունն անցնելուց հետո Արմեն Ջիգարխանյանը կանցնի ինտենսիվ թերապիայի կուրս: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:
Արմեն Ջիգարխանյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, թատրոնի ռեժիսոր: Նա նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում, ձայնադրել բազմաթիվ մուլտֆիլմեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



