Շվայնշտայգերը երեք տարվա պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
SPORTՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան եւ աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի ավագ Բաստիան Շվայնշտայգերը կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում՝ կնքելով երեք տարվա պայմանագիր, հաղորդում է Bild-ը:
«Բավարիայում» Լուի վան Գալի գլխավորությամբ լավագույն տարիներն անցկացրած Շվայնշտայգերը դարձյալ կաշխատի հոլանդացի մասնագետի հետ: Նշվում է, որ Վան Գալի եւ 30-ամյա ֆուտբոլիստի բարի հարաբերությունները եղել են կարեւոր գործոն տրանսֆերի իրականացման փուլում:
Աշխարհի չեմպիոնը Պրեմյեր լիգայում կստանա տարեկան 10 միլիոն եվրո: Տրանսֆերի արժեքը կկազմի 20 միլիոն եվրո: «Բավարիայի» ղեկավարությունը չի խոչընդոտել տրանսֆերին:
Ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան միայն «Բավարիայում» անցկացրած Շվայնշտայգերը Գերմանիայի ութակի չեմպիոն է, յոթակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Նա մյունխենյան ակումբում անցկացրել է 500 պաշտոնական հանդիպում: