Մոսկվային մոտենալիս խոցվել է այսօր արդեն չորրորդ անօդաչու թռչող սարքը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ պահպանության ռեժիմում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Մոսկվայի վրայով թռչող անօդաչու թռչող սարքը, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Սա այսօր խոցված չորրորդ անօդաչու թռչող սարքն է։
«ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Մոսկվայի վրայով թռչող անօդաչու թռչող սարքը: Արտակարգ իրավիճակների ծառայությունների մասնագետները աշխատում են վթարի վայրում»,- գրել է Սերգեյ Սոբյանինը իր թելեգրամյան ալիքում: Վերջին անգամ Մոսկվային մոտենալիս նման քանակի անօդաչու թռչող սարքեր են խոցվել նոյեմբերի 24-ին։
Դեկտեմբերի 3-ին, «ТВ Центр» և «Москве 24» հեռուստաալիքներին տված հարցազրույցում Սոբյանինն ասել է, որ Մոսկվան անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանվում է ավելի լավ, քան ամենաառաջադեմ երկրները, գրել է «Коммерсантъ»-ը։
«Իմ կարծիքով, ՀՕՊ համակարգը և ՀՕՊ ուժերն անում են ամեն ինչ՝ քաղաքն այս ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու համար: Իմ կարծիքով, նրանք հաջողության են հասնում»,- շեշտել էր քաղաքապետը։
Հետևեք մեզ՝ այստեղ



