ԱՄՆ-ում մահացել է նոբելյան մրցանակի դափնեկիր Իրվին Ռոուզը
SOCIETYԱՄՆ-ում 88 տարեկան հասակում մահացել է քիմիայի ոլորտում նոբելյան մրցանակի դափնեկիր Իրվին Ռուոզը։ Նա հունիսի 2-ին Դիրֆիլդ քաղաքում քնի մեջ մահացել է։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Ռոուզը ծնվել է 1926թ.։ Նա ավարտել էր Վաշինգթոնի նահանգի համալսարանը եւ 4 տարի անց դիսերտացիա պաշտպանել։ 2004թ. նա Ահարոն Չեխանովերի եւ Աբրահամ Հերշկոյի հետ միասին արժանացել էր Նոբելյան մրցանակի՝ բջջում տեղի ունեցող ամենակարեւոր ցիկլային գործընթացներից մեկը՝ սպիտակուցների ուբիկվիտին միջնորդավորված անկումը բացահայտելու համար։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



