Քաղաքական ճգնաժամի նոր փուլ․ ինչի հետևանք է Վաշինգտոնի հուշագիրը
POLITICSԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումը ներկայացվում է որպես դիվանագիտական ձեռքբերում, սակայն իրականում այն բացահայտում է Հայաստանի խորացող քաղաքական ճգնաժամը։ Վերջին ամիսների ընթացքում դիտվող զարգացումները ցույց են տալիս, որ իշխանության վարքագիծը ոչ միայն անհանգստացնում է արևմտյան գործընկերներին, այլ նաև խարխլում է երկրի անվտանգային ու պետական հիմքերը։
Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները և հոգևոր կառույցների նկատմամբ իրականացվող ճնշումները դարձել են միջազգային քննարկումների թեմա։ Արևմտյան պետությունների ներկայացուցիչները ավելի հաճախ են այցելում Հայաստան՝ ոչ թե հարաբերությունների խորացման, այլ մտահոգության և զգուշացման նպատակով։ Մարդու իրավունքների խախտումները, մամուլի և կապույտ գծից դուրս գտնվող կառույցների նկատմամբ իրականացվող ճնշումները լրջորեն վտանգում են արդեն գործող ու նախատեսվող ծրագրերը։ Հայաստանը ներկայումս ներկայացվում է որպես անկայուն և հակաժողովրդավարական ընթացք ունեցող պետություն, ինչը կարող է հանգեցնել ֆինանսական ու գործընկերային վնասների։
Տարածաշրջանային իրավիճակն այս ֆոնին նույնպես մտահոգիչ է։ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր զինուժը, ավելացնել ռազմական ծախսերը և առավել ագրեսիվ դիրքավորում որդեգրել։ Իսկ Երևանում իշխանությունը քննարկում է պարտադիր զինծառայության կրճատումը՝ այնպիսի պայմաններում, երբ Հայաստանը դեռ չունի անվտանգության արդիականացված ու լիարժեք համակարգ։ Այս մոտեցումը պետական պաշտպանունակության թուլացման ուղիղ սպառնալիք է։ Նման քայլը ակամայից առաջացնում է հարց․ արդյո՞ք սա Բաքվի հերթական պայմանն է, որի կատարումը իշխանությունը պատրաստ է ընդունել։
Դեպի սահմանադրական փոփոխություններ տանող գործընթացը ևս հուշում է վտանգավոր միտում։ Վերաձևակերպումները ներկայացվում են «ազգային ինքնության արդիականացման» շղարշով, սակայն դրանց բուն նպատակն այլ է։ Բաքուն վաղուց է պահանջում, որ պաշտոնական Երևանը սահմանադրորեն հրաժարվի ցանկացած տարածքային ձևակերպումից, որը կարող է կապված լինել Արցախի հետ։ Այս նախաձեռնությունը կարող է դառնալ Ադրբեջանին ամբողջությամբ բավարարող լուծում՝ Հայաստանի պետական շահերի հաշվին։
Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ վտանգների առաջ։ Քաղաքական իրավունքների սահմանափակումը, պետական ինստիտուտների թուլացումը և ինքնիշխանության աստիճանական նահանջը ցույց են տալիս, որ հուշագրերը կարող են դառնալ ոչ թե անվտանգության, այլ կախվածության և նոր պարտադրումների աղբյուր։ Երկիրը կանգնած է այնպիսի հանգրվանի դիմաց, երբ ցանկացած սխալ քայլ կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



