Ինչպես վերականգնել հոգեկան վիճակը՝ բաժանումից հետո
LIFEԲաժանումից հետո շատ աղջիկներ դեպրեսսիայի մեջ են ընկնում: Սկսում են տխուր երաժշտություն լսել, հիշել սիրելիի հետ անցած լավ պահերն ու լաց լինել բարձին:Սակայն չպետք է մոռանալ, որ կյանքը շարունակվում է եւ պետք է առաջ նայել: Ներկայացնում ենք մի քանի քայլեր, որոնք կօգնեն դիմանալ բաժմանումին: Ոչ մի դեպքում չպետք է տանը միայնակ մնալ:
Վերցնում ենք սպորտային պայուսակը, գնում ենք ֆիտնեսի, ցանկալի է` խմբակային պարապմունքի: Եվ մարդկանց հետ կշփվեք, եւ կազմվածքը ավելի կգեղեցկանա: Հրաշալի դիմահարդարում ամեն առավոտ: Դա շատ կարեւոր է: Ոչ մի կին լաց չի լինի թեկուզ միայն նրա համար, որպեսզի չփչացնի դիմահարդարումը: Մաքրում ենք ննջասենյակը հիշողություններից: Անհրաժեշտ է ննջասենյակից դուրս հանել բոլոր այն իրերը, որոնք հիշեցնում են նախկին սիրելիի մասին:
Ջնջում ենք նախկին սիրելիի հեռախոսահամարները, բոլոր տեսակի կոնտակտային տվյալները, սոցցանցերում նրա էջերը: Բարձրացնում ենք մեր ինքնագնահատականը: Դրա համար պետք է սկսել անել այն, ինչ առաջ ցանկանում էիր անել, բայց վախենում էիր` օրինակ, օդապարիկով թռչելը: Տնային կենդանի պահեք, նա ձեզ կստիպի զբաղվել իրենով եւ մոռանալ նախկին սիրեցյալին: Դիմեք ընկերների օգնությանը: Նրանք կարող են ձեզ նոր մեկի հետ ծանոթացնել: Ճամփորդություն: Այս միջոցը լավագույնն է` մոռանալու համար հինը, եւ ամեն ինչ նորից սկսելու համար:
Պատրաստեց Past.am-ը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



