Իրավական տեսանկյունից անհերքելի փաստ է, որ Սամվել Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման․ Արամ Վարդևանյան
BLOGԱրամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մարդու իրավունքների օր․ և Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը: Նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունում, նոր խափանման միջոցների նման ծավալի նախատեսում, սակայն հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերով բացառապես կալանքի կիրառում:
Հենց այս հանրային տվյալները հստակ են դարձնում, որ Հայաստանում կալանքը չի հանդիսանում խափանման միջոց, կալանքը չի վերաբերում անձի պատշաճ վարքագծի ռիսկերի զսպմանը, այլ բացառապես ռեպրեսիվ, ավտորիտար գործիք է: Ազգային բարերար՝ Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ից ակնհայտ ապօրինի կալանավորված է: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանի կողմից գրավոր ընթացակարգով քննության է առնվում մեր կողմից ներկայացված բողոքները և հենց այսօր լրանում է գրավոր դիրքորոշումներ ներկայացնելու ժամկետը, իսկ դեկտեմբերի 11-ին Դատարանի կողմից պետք է կայացվի դատական ակտը: Այս ժամանակահատվածում մի շարք լրացուցիչ գրավոր բացատրություններ և դիրքորոշումներ ներկայացվել են Վերաքննիչ դատարանին, որոնք հերքում են որևէ ձևով կալանքի պահպանման իրավական հնարավորությունը:
Իրավական տեսանկյունից անհերքելի փաստ է, որ Սամվել Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման, շուրջ վեց ամիս ապօրինի կալանավորված է, և այս ողջ ժամանակահատվածում զրկված է նույնիսկ արդար դատաքննության նվազագույն երաշխիքներից: Նշվածի փաստացի ոչ իրավական հիմքերն արտացոլված են ֆեյսբուքյան արդարադատության տիրույթում՝ 2025 թվականի հունիսի 17-ին գործադիր իշխանության ղեկավարի գրառումներում:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



