Ուկրաինան Թուրքիայից 5 տարի ժամկետով 50 մլն դոլարի վարկ կվերցնի
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախարարների կաբինետը հինգշաբթի կայացած նիստում հավանության է արժանացրել 2016 թվականին 5 տարի ժամկետով 50 մլն դոլարի չափով վարկի տրամադրման մասին Թուրքիայի հետ կնքված համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյին:
«Որոշման նախագծով ֆինանսների նախարարին առաջարկվում է արտաքին փոխառություն իրականացնել՝ 2.5% տարեկան տոկոսադրույքով 5 տարի մարման ժամկետով ոչ ավելի, քան 50 մլն դոլարի չափով պարտք ներգրավելու միջոցով: Փոխառությունն իրականացվելու է Ուկրաինայի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ վարկային պայմանագրի միջոցով»,- ասել է նա:
Յարեսկոն ընդգծել է, որ սա «G20»-ի երկրներից Ուկրանիայի կառավարությանն աջակցության քայլերից մեկն է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



