ՀՀ-ում կլինեն զբոսաշրջային գյուղեր․ որո՞նք են այդ գյուղերը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօրվա Կառավարության նիստի չզեկուցող նախագծերից մեկը MediaHub-ի ուշադրությունը գրավեց։ Նախագիծը իր մեջ ներառում է՝ զբոսաշրջային գյուղեր հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը։
Ինչպես տեղեկացավ MediaHub-ը՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է զբոսաշրջային ուղղությունների համակարգված և համաչափ տարածքային զարգացման հրամայականից։
Որոշման նախագիծը ներկայացվում է ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Հավելված 1-ի ՀՀ էկոնոմիկայի նախարարության 10-րդ կետի 10.8-րդ ենթակետի ։ Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափանիշները։
Նախագծում նշվում է՝ Հայաստանում, հատկապես Երևանից դուրս, զբոսաշրջային ենթակառուցվածքների ներկա վիճակը բավական հնարավորություն չի ընձեռում ավելի շատ քանակով և բարձր վճարողունակությամբ զբոսաշրջիկներին սպասարկելու համար։ Մասնավորապես՝ Հայաստանում դեռևս ձևավորման փուլում է զբոսաշրջային ուղղությունների համակարգված զարգացման գործընթացը, անհրաժեշտ է ձևավորել նոր թեմատիկ ուղղություններով զբոսաշրջային երթուղիներ, կենտրոններ (կլաստերներ)։
«Պետք է շեշտել նաև, որ Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային այցելավայրերը դեռևս պատրաստ չեն մեծածավալ այցելուների համար։ Հատկապես պատմամաշկութային վայրերը, խոնարհված եկեղեցիները, վանքերը մեծապես վնաս կկրեն ակտիվ հոսքերի ժամանակ, իսկ բնության հատուկ պահպանվող տարածքներում զբոսաշրջային գործունեությունը լիարժեք չի կարգավորվում։ Զբոսաշրջային ենթակառուցվածքների՝ տրանսպորտային ծառայությունների, ճանապարհների որակի, կացության ծառայությունների ոչ բավարար վիճակի մասին փաստում է նաև ՀՏՖ կողմից հրապարակված 2024 թվականի «Ճամփորդության և զբոսաշրջության զարգացման ցուցիչ»-ում «Ենթակառուցվածք և ծառայություններ» ենթաինդեքսի դիրքը (84-րդը)։ Նշված ենթաինդեքսում Հայաստանը, ի թիվս այլ երկրների, զիջում է տարածաշրջանի երկրներին՝ Թուրքիային (31-րդը), Վրաստանին (50-րդը), Ադրբեջանին (55-րդը) և Իրանին (77-րդը)»,- ասվում է նախագծում։
Զբոսաշրջային գյուղեր հայտարարելու որոշման ընդունման նպատակն է՝ խրախուսել գյուղական բնակավայրերին հասնելու միջազգային լավագույն փորձին համապատասխան զբոսաշրջային գյուղի կարգավիճակին, ապահովել զբոսաշրջային ուղղությունների կենտրոնացված, համակարգային կառավարում, զբոսաշրջային ներուժ ունեցող գյուղերը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, կարևորել և պաշտպանել տվյալ բնակավայրի միջավայրի լանդշաֆտները, կենսաբազմազանությունը, նյութական և ոչ նյութական մշակութային բազմազանությունը և տեղական արժեքները, իրականացնել զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի արդյունքների մշտադիտարկում և գնահատում և այլն։
Մարիաննա Արամյան
Հետևեք մեզ՝ այստեղ



