Յուրաքանչյուր 100 մարդուց 6-ը տառապում է կորոնավիրուսի հետևանքներից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ աշխարհում կորոնավիրուսային վարակից ապաքինված մարդկանց 6%-ը շարունակում է տառապել տարբեր ախտանիշներից։
«Երկարատև COVID-ի ախտանիշները լուրջ խնդիր են։ 100 մարդուց վեցը դեռևս պայքարում են դրա հետևանքների դեմ, որոնց ախտանիշները տատանվում են թեթև հոգնածությունից մինչև հիշողության խնդիրներ և ուղեղի մշուշոտություն», - Ժնևում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԱՀԿ-ի առողջապահական արտակարգ իրավիճակների ահազանգման և արձագանքման բաժնի ղեկավար Աբդիրահման Մահամուդը։
Նա ասել է, որ այս թեմայով ներկայումս ուսումնասիրություններ են ընթանում, «սակայն դրանցից ոչ մեկը որևէ կապ չի հաստատել կորոնավիրուսի պատվաստանյութերի և, օրինակ, հիշողության կորստի միջև»։ Նա պնդել է, որ կորոնավիրուսային վարակն ինքնին առաջացնում է այս ախտանիշները, և պատվաստանյութերը ծառայում են դրանք կանխելուն։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



