Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
SOCIETYԴեկտեմբերի 12-ին Կոնվերս Բանկը սկսել է Գլոբբինգի պարտատոմսերի տեղաբաշխումը: Մինչև 2026թ. փետրվարի 12-ը նախատեսվում է տեղաբաշխել ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսեր հետևյալ պայմաններով.
ՀՀ դրամով պարտատոմսեր.
- Ծավալ՝ 1,5 մլրդ ՀՀ դրամ
- Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 12%
- Շրջանառման ժամկետ՝ 36 ամիս
- Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ կիսամյակային
ԱՄՆ դոլարով պարտատոմսեր
- Ծավալ՝ 2 մլն ԱՄՆ դոլար
- Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 8,25%
- Շրջանառման ժամկետ՝ 36 ամիս
- Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ կիսամյակային
Պարտատոմսեր կարող եք ձեռք բերել․
- Converse Mobile հավելվածում
- Կոնվերս Բանկի մասնաճյուղերում
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար:
Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին և Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



