Ուկրաինան ցանկանում է մտնել Եվրամիություն մինչեւ 2027 թվականը. FT
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ ներկայացրած Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը նախատեսում է անդամակցություն Եվրամիությանը մինչեւ 2027թ․ հունվարի 1-ը: Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին:
Նշվել է, որ Բրյուսելն աջակցում է Կիեւի ձգտումներին, չնայած ԵՄ-ին այդքան արագ անդամակցությունը կնշանակեր միության «անդամակցության ընթացակարգերի վերաշարադրում»:
Եվրահանձնաժողովն առաջարկել էր ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցություններն սկսել արդեն 2024թ․, սակայն այդ ծրագրերը խափանվել էին Հունգարիայի վետոյի պատճառով:
ԵՄ-ին անդամակցության բանակցությունները նպատակ ունեն համապատասխանեցնել թեկնածու երկրի ողջ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը: Դրանք սովորաբար տեւում են ավելի քան 10 տարի, եւ այս գործընթացի համար խիստ շրջանակներ չկան: Օրինակ, Թուրքիան ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները սկսել է 2005թ․, դրանք շարունակվում են արդեն 20 տարի՝ առանց երկրի անդամակցության իրական հեռանկարի:
Հետևեք մեզ՝ այստեղ



