Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են․ Իվետա Տոնոյան
BLOGԻվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երեկ տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» նախագծի նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված երիտասարդական մրցույթի մրցանակաբաշխությունը։
Մեկուկես ամիս տևած աշխատանքի, շուրջ 500 հայտերի ուսումնասիրման արդյունքում լավագույնները երեկ ստացան իրենց մրցանակները, իսկ բոլոր մասնակիցները՝ խորհրդանշական նվերներ ու շնորհակալագրեր։
Իմ համար այս մրցույթի ամենակարևոր ձեռքբերումը նման լուսավոր, տաղանդավոր ու հեռանկարային երիտասարդների բացահայտումն էր, որոնք ունեն մեծ ներուժ ու դառնալու են մեր ապագայի կերտողները։ Երիտասարդների լավագույն գաղափարները ոչ միայն լսվեցին, այլև արդեն իրականացման ճանապարհին են։
Ինչպես նախօրեին շեշտեց Գագիկ Ծառուկյանը ընտրված առաջարկներն ընդգրկվելու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրում։ Սրանից զատ Գագիկ Ծառուկյանը երիտասարդներին կոչ արեց լինել առավել ակտիվ ու նախաձեռնող, դառնալ ձևավորվող մեծ ընտանիքի ու թիմի անդամ, քաղաքական կյանքում ու առաջիկա խորհրդարանական գործընթացներին ներգրավվելու հայտ ներկայացնել, չլինել անտարբեր։
Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին ներդրած ժամանակի ու անկեղծ հավատի համար։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



