Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Լադա»-ն և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Վաչե Ա․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Անտոն Մ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենան, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հետևեք մեզ՝ այստեղ



