Ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում ՀՀ պարտքը ավելացել է ութ մլրդ ԱՄՆ դոլարով. Հրայր Կամենդատյան
BLOGՄի նախկին լրագրող, որոշել է իբր մի մոլորություն սկսի թոշակների շուրջ։ Մասնավորապես առաջարկել է իր կարծիքով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի գումարը բաժանել կես միլիոն թոշակառուների քանակի վրա և ստանալ 360 դրամ։ Իբր ինչ եք աղմկում, եղածը մի մատնաքաշի փող է էլի։ Նմանօրինակ մանիպուլացման բարոյական մասը չեմ քննարկում, բայց տվյալ անձին հիշեցնում եմ մի քանի բան։
1. Տեղյակ եք ,որ ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում ՀՀ պարտքը ավելացել է ութ մլրդ ԱՄՆ դոլարով։ Այդ յոթ տարիներին դուք ստացել եք միլիարդավոր դրամների աշխատավարձ և պարգևատրումներ։
2. Տեղյակ եք, որ ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում միջին թոշակները աճել են ընդամենը 22 տոկոսով, իսկ ձեր աշխատավարձերը և պարգևատրումները 100+ տոկոսներով։
3.Տեղյակ եք, որ միջին թոշակը բարձրացնելու, նվազագույն պարենային զամբյուղի արժեքին մոտեցնելու 2021 թվականի ժողովրդին տրված խոստումը չեք կատարել, խաբել եք ՞։ Այո խաբել եք, Այո չեք կատարել, Այո տապալել եք, բայց շարունակել եք ստանալ միլիարդավոր դրամներ, որպես պարգևավճար և աշխատավարձ։
Շարքը կարելի է անվերջ շարունակել։
Օգտվելով առիթից, նորից հիշեցնում եմ ,որ Հայաքվեն սկսել է հանրագրի ստորագրման գործընթաց, որը բաղկացած է երկու կետից։
1. Բարձրացնել թոշակները 50 տոկոսով։
2. Յուրաքանչյուր հաջորդ տարի իրականացնել թոշակների ինդեքսավորում։
Վերջում էլ մի մարդկային առաջարկ։ Թոշակների հետ կապված մանիպուլյացիոն հաշվարկներով մի զբաղվեք, ձեզ պատկերացրեք 40 հազար դրամ թոշակ ստացող և կիսասոված տարեցի տեղում։ Եղեք գթասիրտ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



