Հատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա Ղահրամանյան
POLITICSՄարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին, ինչը անում է ՔՊ-ական իշխանությունը դպրոցների միավորման կամ նոր դպրոց կառուցելու անվան տակ։
ՔՊ-ական քարոզիչները չեն խոսում այդ գյուղերի բնակիչների խուլ դժգոհության մասին, ինչին ականատես էինք Սյունիքի մարզի գյուղերում` Մարզի Սալվարդ, Հացավան, Թասիկ, Արևիս։
ՔՊ-ական քարոզիչները ցույց են տալիս միայն փաթեթավորումը, նրանք չեն խոսում փակվող աշխատատեղերի ու գործազրկության աճի մասին, չեն խոսում բովանդակության մասին։
Սարսափեցնող թվեր, որոնց մասին ՔՊ-ական քարոզիչները լռում են. տարրական դպրոցի 3 երեխայից 1-ը կարդացածը չի հասկանում, 3-ից 2-ը պարզ մաթեմատիկական գործողություններ չի կարողանում անել և 10-ը երեխայից 1-ը դպրոց չի գնում։ Ֆունկցիոնալ անգրագիտության մակարդակով Հայաստանը վերջին 5-6 տարիներին «առաջատար» է նախկին խորհրդային պետությունների շարքում անգամ միջինասիական երկրների համեմատ։
Հ.Գ. Գիտենք, թե ինչու եք խառնվել իրար, ճիշտ եք արել, քիչ մնաց...
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



