Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի լիարժեք կիրառմանը. ԱԳՆ գլխավոր քարտուղար

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ՀՀ ԱԳՆ հրապարակել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 9-րդ նախարարական հանդիպմանը.

«...Ինձ համար մեծ պատիվ է այսօր հանդես գալ այստեղ՝ Աթենքում, մի քաղաքում, որը դրել է փիլիսոփայության, ժողովրդավարության և արվեստների հիմքերը, և որի հարատև ժառանգությունը շարունակում է լուսավորել մարդկության համատեղ ուղին։ Մեր հանդիպումն այստեղ՝ ներշնչանքի անփոփոխ աղբյուր Ակրոպոլիսի մերձակայքում, ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ մենք միավորում ենք մեր ջանքերը՝ պահպանելու մեր նախնիների՝ հազարամյակների խորքից եկող ժառանգությունը։

Նախորդ տարի Հայաստանը պատիվ ունեցավ նախագահելու Ֆորումը և հյուրընկալելու Նախարարական հանդիպումը։ 2024թ. դեկտեմբերին ընդունված Երևանյան հռչակագիրը վերահաստատեց Ֆորումի արդիականությունը՝ ընդգծելով մշակութային ժառանգությանը սպառնացող հրատապ մարտահրավերները և դրա առանցքային դերն այդ խնդիրների հաղթահարման գործում։ Հռչակագիրը նաև սահմանեց մեխանիզմեր՝ ուղղված Ֆորումի ինստիտուցիոնալ կարողությունների և տեսանելիության բարձրացմանը։ Այս քայլերը միասին կարևոր ներդրում էին մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված համաշխարհային ջանքերում և ի հայտ եկող սպառնալիքներին առավել համակարգված արձագանքելու գործում։

Այս արագ զարգացող աշխարհում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը, իր կազմով, աշխարհագրական ընդգրկմամբ և նպատակով, մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու եզակի ձևաչափ է։ Հայաստանի համար, որտեղ խաղաղության մշակույթը, միջմշակութային երկխոսությունը և մշակութային ժառանգության պաշտպանությունն արտաքին քաղաքականության առաջնահերթություններ են, այս Ֆորումն ունի առանձնահատուկ նշանակություն, հատկապես մշակութային ժառանգության ոչնչացման, խեղաթյուրման, յուրացման և ժխտման դեմ պայքարում։

Այս համատեքստում կցանկանայի մի փոքր շեղվել՝ նշելով, որ ընդհանուր առմամբ մեծ Հոմերոսը ճիշտ էր ասելով, որ «կյանքը մեծամասամբ ակնկալիքի հարց է», բայց մենք բոլորս կհամաձայնվենք, որ միայն քաղաքականություններ կյանքի կոչելը բավարար չէ։ Ահա թե ինչ գործնական խորհուրդ է մեզ ժառանգել մեկ այլ մեծ հույն՝ Արիստոտելը, նշելով, որ «գիտելիքի նպատակը գործողությունն է, այլ ոչ թե գիտելիքը» («Τέλος της γνώσης η πράξις, ου γνώσις»):

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում նման խախտումները կանխարգելելուն ուղղված միջազգային իրավական գործիքների, այդ թվում՝ Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի լիարժեք կիրառմանը: Որպես գործնական ներդրում՝ մենք առաջ ենք մղում մշակութային ժառանգության պաշտպանության քաղաքականություններում նոր և զարգացող տեխնոլոգիաների ներառման մոտեցումը: 2024թ. հոկտեմբերին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ, Հայաստանի կողմից կազմակերպված հաջող միջազգային հանդիպումից հետո մենք նախաձեռնեցինք այս թեմայով բանաձև, որը երկու շաբաթ առաջ միաձայն ընդունվեց 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի կողմից: Հայաստանը նպատակ ունի զարգացնել այս միտումը և շարունակել առաջ մղել այս օրակարգը միջազգային հարթակներում և այդ հարցում ակնկալում է Ֆորումի գործընկեր երկրների աջակցությունը...»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference