Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ գերիշխանության դարաշրջանն ավարտվել է. Մերց
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ գերիշխանության դարաշրջանն ավարտվել է, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
Գերմանիայի կանցլերը նշել է, որ «Pax Americana»-ի («Ամերիկյան խաղաղություն») դարաշրջանն ավարտվել է Եվրոպայի և Գերմանիայի համար։
««Pax Americana»-ի տասնամյակներն ավարտվել են մեզ համար։ Նոստալգիան չի օգնի։ Սա փաստ է։ Ամերիկացիները հիմա շատ համառորեն պաշտպանում են իրենց շահերը։ Եվ, հետևաբար, մենք էլ պետք է պաշտպանենք մերը», - ասել է Մերցը։
Նա ընդգծել է, որ արևմտյան երկրները պետք է պահպանեն ՆԱՏՕ-ի դաշինքը որքան հնարավոր է երկար՝ չնայած տրանսատլանտյան հարաբերությունների փոփոխություններին և պատրաստվեն Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում հիմնարար փոփոխությունների, բայց ոչ կապերի խզման։
Հետևեք մեզ՝ այստեղ



