Սաուդյան Արաբիայի թագաժառանգը կարող է 10 միլիարդ եվրոյով գնել «Բարսելոնան»
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը պատրաստվում է 10 միլիարդ եվրո առաջարկել իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի համար: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է El Chiringuito-ի լրագրող Ֆրանսուա Գալյարդոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լրագրողը նշում է, որ «Բարսելոնայի» վաճառքին կարող են խոչընդոտել ակումբի այն անդամները, որոնք մասնակցում են նախագահական ընտրություններին:
Ավելի վաղ Ժոան Լապորտան հայտնել էր, որ չի վերընտրվի «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում:
Լապորտայի ներկայիս ժամկետը լրանում է 2027 թվականին։
63-ամյա Լապորտան «Բարսելոնայի» նախագահն է 2021 թվականից։
Նախկինում նա այս պաշտոնը զբաղեցրել է 2003-ից 2010 թվականներին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



