Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Աստղագուշակ` փետրվարի 12-ի համար

LIFE

Խոյ: Այսօր ռիսկային գործողությունների դիմել չարժե, նամանավանդ, եթե գործ ունեք բազմաթիվ մարդկանց հետ: Անգամ ամենաջերմ հարաբերությունները կարող են վտանգվել, եթե ճիշտ ժամանակին չզսպեք հույզերը: Փոխարենը, եթե հաշվի առնեք ձեզ շրջապատող մարդկանց կարծիքը և առավել հանդուրժող լինեք, ապա գործերն անհամեմատ լավ կդասավորվեն: Հարազատներն այսօր սիրով կհետևեն ձեր խորհուրդներին: Չափից դուրս համառությունը կարող է փչացնել ամեն բան: Վերահսկեք ձեզ, դյուրագրգիռ վիճակն այսօր միայն կխանգարի:

Ցուլ: Ռիսկի դիմել չարժե անգամ այն դեպքում, երբ այն արդարացված է թվում: Այսօր պետք է առավել զգուշավոր լինեք կարևոր հարցեր լուծելիս: Գործնական հարաբերություններում խուսափեք կոնֆլիկտներից: Թեև ստացված առաջարկներն, առաջին հայացքից, հեռանկարային ու գայթաղիչ կթվան, ճիշտ կվարվեք, եթե ուսումնասիրեք դրանք առավել մանրամասն: Այսօր հնարավոր է աջակցության կարիք ունենաք, սակայն ընկերների օգնությանը դիմելով կպարզեք, որ վերջիններս սեփական խնդիրներն ունեն և դժվար իրավիճակում են հայտնվել: Ստիպված կլինեք հետաձգել ձեր գործերն ու զբաղվել նրանց հոգսերով:

Երկվորյակ: Անգամ չնչին մանրուքը կարող է նյարդայնացնել ձեզ և գործերի ձախողման պատճառ դառնալ: Փորձեք անախորժությունները սրտին մոտ չընդունել, հուզականությունը կարող է ավելի սրել իրավիճակը: Հակված եք ինքնաքննադատության, թույլ մի տվեք, որ վախերն ու սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը գլուխ բարձրացնեն: խորհուրդ է տրվում խուսափել չծրագրված գնումներից, ռիսկային գործարքներից, նամանավանդ, եթե դրանք կապված են խոշոր գումարների հետ: Ուշադիր եղեք սեփական իրերի նկատմամբ, անփութության հետևանքով հնարավոր է կորուստներ կրեք:

Խեցգետին: Այսօր կդժվարանաք լավ տպավորություն թողնել շրջապատի վրա: Կթվա, թե մեկը մտածված դրդում է ձեզ սխալ քայլերի: Եթե չպահպանեք ինքնատիրապետումը և տուրք տաք հույզերին, ապա կբացահայտվեն ձեր բոլոր վատ կողմերը: Փորձեք առավել հանդուրժող և զուսպ լինել, մտերիմների հետ շփվելիս` նրբանկատ, հանգստություն պահպանելով կկարողանաք խուսափել տարաձայնություններից: Հոռետեսությունը խանգարում է ձեզ, այլ տեսանկյունից նայեք հարցերին և գորշությունը մեկընդմիշտ կվերանա ձեր կյանքից:

Առյուծ: Անգամ եթե գործերը լավ են ընթանում, միևնույն է, հնարավոր է կասկածներ առաջանան, արդյոք ճիշտ եք գործում, թե` ոչ: Աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն չդարձնել ձեր հասցեին հնչած քննադատությանը, քանի որ հետագայում կպարզվի, որ կամ ձեր մտահաղացումներն ըստ արժանվույն չեն գնահատվել, կամ էլ արված մեկնաբանությունը սխալ եք հասկացել: Բռնկուն խառնվածքը և հուզականությունը կարող են կոնֆլիկտների, վիճաբանությունների առիթ դառնալ: փորձեք ոչինչ չձեռնարկել բարկության, խանդի և այլ կործանիչ հույզերի ազդեցության տակ:

Կույս: Այսօր էներգիայի մեծ հոսք կզգաք, ցանկություն կունենաք նոր գործեր ձեռնարկել, կթվա թե կարող եք ամեն ինչ: Սակայն փորձեք ձեր ուժերը կենտրոնացնել մեկ այլ ուղղությամբ: Հրաշալի օր է նախկինում թույլ տված սխալները վերհիշելու համար, այդ կերպ կկարողանաք ապագայում խուսափել դրանցից: Ոմանց մոտ ցանկություն կառաջանա վերականգնել նախկին սիրային հարաբերությունները, սակայն ճիշտ կլինի, եթե տուրք չտաք ձեր ցանկություններին, քանի որ անցյալն իր հետ ոչ միայն լավ հիշողություններ կբերի, այլ նաև տհաճ հուշեր կարթնացնի:

Կշեռք: Եթե այսօր դիվանագիտորեն չմոտենաք հարցերին և փոխզիջումների չգնաք, ապա կասկածի տակ կդնեք ձեր բարի համբավը, նաև մասնագիտական հմտությունները: Փորձեք ուշադրություն չդարձնել շուրջը կատարվող իրարանցմանը, ծավալվող վիճաբանություններին և կենտրոնանալ սեփական գործերի վրա: Հրաշալի օր է ընկերների հետ շփվելու, լավ ժամանակ անցկացնելու համար: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք սակայն լուրջ բնույթ չեն կրի, և դժվար թե որևէ շարունակություն ունենան:

Կարիճ: Գործերում հնարավոր են որոշ թյուրիմացություններ, մի շարք ծրագրեր ստիպված կլինեք հետաձգել: Հնարավոր է գործընկերները հիասթափեցնեն ձեզ ` թերանալով իրենց պարտականությունների մեջ: Օրը նպատակահարմար չէ մարդաշատ հավաքների մասնակցելու, հանրային ելույթների համար: Ազատ ժամանակը ցանկալի է անցկացնել ամենամտերիմ մարդկան շրջապատում, կամ սիրելիի հետ: Կարող եք ավելի համարձակ լինել և կիսվել ձեր ապրումներով:

Աղեղնավոր: այսօր սթրեսային իրավիճակները շատ կլինեն, նյարդերը տեղի կտան: Զգույշ եղեք, եթե ժամադրված եք կանանց հետ, վերջիններիս հետ լեզու գտնել դժվար թե ստացվի: Աշխատավայրում հնարավոր են կոնֆլիկտներ, պատրաստ եղեք պաշտպանելու ձեր տեսակետներն ու համոզմունքները: Այսօր հարազատները հնարավոր է հիշեցնեն ձեզ անցյալում գործած սխալների մասին: Հնարավոր է քննադատեն ձեր կենսակերպը, սովորությունները: Տարաձայնությունները շուտով կմոռացվեն, եթե ինքներդ նոր վեճեր չհրահրեք:

Այծեղջյուր: Այսօր թույլ տված աննշան սխալներն անգամ հետագայում ստիպված եք լինելու շտկել, ինչի համար շատ ժամանակ կպահանջվի: Տհաճ հետևանքներից խուսափելու համար, վերահսկեք ձեր քայլերը, մի ծուլացեք և կատարած աշխատանքը ևս մեկ անգամ աչքի անցկացրեք: Իսկ համաձայնագրեր ստորագրելու համար առավել բարենպաստ օր ընտրեք: Նրանք ովքեր ծանոթ են ձեր թույլ կողմերին, այսօր կնյարդայնացնեն ձեզ, հոգեբանական ճնշման կենթարկեն: Արդյունքում դժվարություններ կծագեն շփման մեջ, ընտանեկան վեճերը ևս չեն բացառվում:

Ջրհոս: Այսօր ճիշտ կվարվեք, եթե հետաձգեք մեծամասշտաբ մասնագիտական գործերը, նոր նախագծերով կզբաղվեք ավելի ուշ: Մի կողմ դրեք ամեն բան և ընտրեք գործունեության այն ոլորտը, որտեղ ձեզ իրոք պրոֆեսիոնալ եք զգում: Սթրեսը կարող է բացասական ազդեցություն ունենալ ձեր ինքնազգացողության վրա: Ընտանեկան պարտականությունները հնարավոր է ճնշող թվան, ինչը կնյարդայնացնի ձեզ: Կենցաղային հոգսերից ազատվելու և մեկուսանալու ցանկություն կունենաք:

Ձկներ: Օրը անհետաքրքիր ու միապաղաղ կթվա, եթե ռիսկի չդիմեք և խաղի կանոնները չփոխեք: Սովորական դարձած կենցաղային հարցերն այսօր աչքաթող կանեք, ստեղծագործական բուռն գործունեություն ծավալելու, արկածներ որոնելու ցանկությունը կհետապնդի ձեզ: Ամեն դեպքում փորձեք կուտակված էներգիան ճիշտ օգտագործել` չվնասելով ոչ ինքներդ ձեզ և ոչ էլ շրջապատի մարդկանց: Անձնական կյանքում բուռն ապրումներ կունենաք, կրքերը կբորբոքվեն: Խանդի տեսարանները ևս չեն բացառվում, հնարավոր են սխրագործություններ հանուն սիրո:

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank