Yerevan, 14.March.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանն անտեսում է պարտավորեցնող միջազգային բանաձևերը և շարունակում պատմական, մշակութային վանդալիզմը. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

novayagazeta.ru–ն «Նոր ձևով է մաքրում. Բաքուն վերաձևավորում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը, այդ թվում՝ ոչնչացնելով հայկական հուշարձաններն ու ճարտարապետությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ այն ժամանակվանից, երբ Ադրբեջանը ստանձնեց Ղարաբաղի վերահսկողությունը, հայկական հետքը ակտիվորեն ջնջվում է՝ անկախ նրանից, թե երբ է այն առաջացել։ Այդ ամենը տեղի է ունենում առանց հաշվի առնելու միջազգային իրավունքը։ 2021 թվականին Միջազգային դատարանը որոշում կայացրեց, որով Ադրբեջանին պարտավորեցրեց «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների դեմ ուղղված վանդալիզմի և պղծման գործողությունները»։ Ավելի ուշ՝ 2022 թվականին, Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որում նշվում էր, որ տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը հայատյացության և պատմական վերանայման համակարգված քաղաքականություն է։ Սակայն Ադրբեջանը անտեսում է նման պարտավորեցնող բանաձևերը։

Լեռնային Ղարաբաղի հայաթափման ապագա գործողությունների հիմնավորումը Ադրբեջանում սկսել է մշակվել դեռևս խորհրդային ժամանակներից։ 1960-ականների սկզբից Ադրբեջանական ԽՍՀ-ն մշակել էր մի հայեցակարգ, որը մերժում էր հայերի պատմական ներկայությունը տարածաշրջանում։ 1965 թվականին ակադեմիկոս Զիյա Բունյաթովը հրատարակել էր «Ադրբեջանը 7-9-րդ դարերում» մենագրությունը, որտեղ հեղինակը հիշատակել էր Կովկասյան Ալբանիայի գաղափարը՝ 26 ցեղերով բնակեցված հին թագավորություն, որը տարածվում էր Քուռ գետից մինչև Դերբենդի լեռնանցք, մինչդեռ հայերը բնակվում էին հակառակ հատվածում՝ Քուռից մինչև Արաքս։ Մ. թ. 5-րդ դարում՝ Սասանյան «Ալբանիա-Արան» նահանգի հզորացման և Մեծ Հայքի նախկին թագավորության երկու հյուսիսարևել յան նահանգների՝ Ուտիքի և Արցախի միացման ֆոնին, Ալբանիա կամ Աղվանք անվանումն ընդունվել է այդ երկու նահանգների հայերի կողմից՝ որպես իրենց երկրի անվանում։ Այլ կերպ ասած՝ Աղվանքը վարչական անվանում է, որը տարածվում է այն տարածաշրջանի վրա, որտեղ ապրում էին հայերը։ Սակայն ադրբեջանական պատմագրությունը պարզապես «փոխարինել» է Քուռ գետի աջ ափի հայերին ալբանացիներով։ Բունյաթովի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի տարածքը սկզբնապես պատկանել է ալբանացիներին, այնտեղ ամեն ինչ եղել է հայախոս, բայց ոչ հայկական, իսկ ադրբեջանցիները ալբանացիների սերունդներն են և նրանց մշակույթի ժառանգորդները։

Այդ ժամանակվանից ի վեր Ադրբեջանը, հետապնդելով քաղաքական նպատակներ, սկսել է տարածաշրջանի իրական պատմության հետևողական կեղծումը։ Բացի այդ, առաջ է քաշվել հետևյալ թեզը. հայերը առաջին անգամ հայտնվել են Ղարաբաղում, քանի որ նրանց այնտեղ վերաբնակեցրել է ռուս ցարը 19-րդ դարի սկզբին։ Դա նշանակում է, որ, ըստ ադրբեջանական դոկտրինի, Ղարաբաղում պատմականորեն հայկական ոչինչ չկա և չի կարող լինել։ Հետևաբար, ադրբեջանական իշխանությունները օրինական են համարում իրենց ինքնիշխան տարածքում գտնվող ցանկացած հայկական ժառանգություն ոչնչացնելը կամ վերափոխելը այնպես, ինչպես իրենք են ուզում:

Ստեփանակերտում՝ Ալեքսանդր Թամանյանի նախագծերով կառուցված քաղաքում, որը հիմնադրվել է պատմական հայկական Վարարակն գյուղի տեղում, վերջին երկու տարվա ընթացքում քանդվել են ոչ միայն գլխավոր հրապարակի շենքերը, այլ նաև մի քանի բնակելի թաղամասեր։ Հատկապես ջանասիրաբար քանդվել է պատմական կենտրոնը։ Տուֆից կառուցված կամ այդ «հայկական քարով» պատված տները նույնպես կա՛մ քանդվում են, կա՛մ փոփոխվում։ Քաղաքը զարդարող հուշարձանների և քանդակների մասին խոսելն էլ ավելորդ է՝ գործնականում ոչինչ չի մնացել։ Ավելին, քանդման մեջ ներառվել են նաև խորհրդային ժամանակաշրջանում կանգնեցված հուշարձանները։ Մոնիթորինգային կազմակերպություններն անընդհատ արձանագրում են տարբեր տեսակի ավերածություններ։ Ադրբեջանը վերաձևավորում է ոչ միայն քաղաքային միջավայրը։ Երբեմն նույնիսկ գյուղեր են ջնջվում երկրի երեսից։ Դրանցից մեկը հին գյուղ է՝ Քարինտակը, որը գտնվում է Շուշիի սարահարթի տակ։ Սակայն այս ամենը միակ ուշագրավ բանը չէ։ Փաստն այն է, որ հայկական եկեղեցիների ոչ հայկական ծագման պատմությունը հորինելով՝ ադրբեջանցիներն իրենք են խառնում ամեն ինչ։ «Հայկական կեղծիքները» հիմնավորելու համար նրանք դրանք ներկայացնում են որպես կա՛մ ալբանական, կա՛մ ռուս ուղղափառ, և այդ երկու միմյանց բացառող թեզերը միաժամանակ են հայտնվում մամուլում՝ պաշտոնյաների, գիտնականների և մշակութային գործիչների հետ հարցազրույցներում։

Այնպես, ինչպես Նախիջևանում է տեղի ունեցել հայկական մշակութային ժառանգության հետևողական ջնջում, այժմ Արցախում է տեղի ունենում հայկական հետքի համակարգված ջնջում։ Կազմակերպություններն ու մասնագետները հավաքում են փաստեր պատմական և մշակութային հուշարձանների վիճակի մասին։ Այդպիսի հարթակներից մեկը Monument Watch-ն է՝ անկախ ակադեմիական պորտալը, որը ներկայացնում է Արցախի ժառանգության մասին հավաստի տեղեկություն՝ ներառյալ տեքստ, նկարազարդումներ և լուսանկարներ։ Այն նաև փաստաթղթավորում է վնասը՝ օգտագործելով Caucasus Heritage Watch հետազոտական ծրագրի տվյալները, որն ուսումնասիրում է արբանյակային պատկերները։ Ներկայում Արցախում մնացել է ավելի քան 5000 հուշարձան, այդ թվում՝ համընդհանուր նշանակության գլուխգործոցներ։ Կորուսյալ մշակութային ժառանգության մասին տեղեկատվության գրանցման և պահպանման մասնագետները նշում են Արցախի հայկական ժառանգության ոչնչացման կամ կեղծման կանխարգելման ջանքերի անբավարարությունը, որը պետք է իրականացնի Հայաստանը պետական մակարդակով։ Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որը պետք է ուսումնասիրի Արցախում գտնվող հուշարձանները, ապա դրա ներկայացուցիչները սկզբից պետք է մուտք գործեն տարածք, բայց Ադրբեջանը դա թույլ չի տալիս։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար կարևորը հուշարձանների սեփականատերը չէ, այլ այն, թե ում տարածքում են դրանք գտնվում։ Ավելին, գաղտնիք չէ, որ այդ կազմակերպությունը շատ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ինչպես նաև բավականին կոռումպացված է։ Բոլորը լավ հիշում են, որ Ալիևի կինը երկար ժամանակ եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։ Այնուամենայնիվ, հայկական ժառանգության ոչնչացման և սպառնալիքի հարցը պետք է հնարավորինս լայնորեն բարձրացվի բոլոր հնարավոր ֆորումներում՝ ՄԱԿ-ում, Եվրախորհրդարանում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում, այլ հաստատություններում, այլ հարթակներում։ Եվ որքան հաճախ և բարձրաձայն խոսվի դրա մասին, այնքան լավ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Safe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan