Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ-ի կողմից ռուսական գազի գնումը դադարեցնելու ծրագիրը․ այլ մանրամասներ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական խորհրդարանը հաստատել է ԵՄ-ի կողմից ռուսական գազի գնումը մինչև 2027 թվականի վերջը դադարեցնելու ծրագիրը:
Եվրախորհրդարանի 500 անդամներ քվեարկել են կողմ, 120-ը՝ դեմ, իսկ 32-ը՝ ձեռնպահ։
Եվրոպական խորհրդարանը խորհրդատվական մարմին է, ուստի կառույցի որոշումները պարտադիր չեն ԵՄ անդամ պետությունների համար։ Վերջնական որոշումը պետք է կայացվի կառավարության մակարդակով։
Ծրագիրը վերաբերում է և՛ խողովակաշարային, և՛ հեղուկ բնական գազին։
Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը նաև մտադիր է ամբողջությամբ արգելել ԵՄ երկրներին ռուսական նավթ ու միջուկային վառելիք գնելը, որի համար կարող են պատրաստվել առանձին փաստաթղթեր։ Հունգարիան ու Սլովակիան ակտիվորեն դեմ են Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքին։
Հետևեք մեզ՝ այստեղ



