Երևանում շքամուտքը մաքրելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմիшկան նյnւթ է լցրել 31-ամյա հարևանուհու դեմքին․ վերջինն այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 15-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 31-ամյա Մելինե Ս․-ն և հայտնել, որ իր հարևանը անհանգստացնում է իրեն, իսկ քիչ անց օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մելինե Ա․-ն «քիմիական այրվածք դեմքի շրջանում, 1-ին, 2-րդ աստիճան, մոտավորապես 2% մարմնի մակերես» ախտորոշմամբ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
Մեկնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում Շիրակի փողոցի իրենց շենքի շքամուտքում շքամուտքը մաքրելու հարցի շուրջ Երևանի բնակիչ 38-ամյա Վալենտինա Բ․-ն վիճաբանել է իր հարևանուհի՝ Մելինե Ս․-ի հետ, որի ընթացքում տարայով հեղուկ նյութ է լցրել վերջինի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ձեռնարկվում են միջոցառումներ Վալենտինա Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



