Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 2-ի համեմատ բարձր է 3 սանտիմետրով
SOCIETYՍեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ նաեւ հունիս ամսին` առատ տեղումների, Արփա-Սեւան թունելային ջրատարի վերագործարկման եւ գետերի վարարման արդյունքում:
Ինչպես տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի հունիսի 2-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից արդեն գտնվում է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 61 միլիոն 367 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում: Ոռոգման կամ այլ նպատակներով Սեւանա լճից դեռեւս ջրբացթողումներ չեն իրականացվում:
Խոսրով Խլղաթյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



