Հալեպի շրջանում գործող զինյալներին մատակարարումներն իրականացվում են Թուրքիայից. Լավրով
INTERNATIONAL NEWSՍիրիայի Հալեպ քաղաքի շրջանում գործող զինյալներին մատակարարումներն իրականացվում են Թուրքիայից: Այդ մասին, հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Սիրիայի աջակցման միջազգային խմբի՝ Մյունխենում կայացած նիստի արդյունքները:
Նա նշել Է, որ Հալեպի արեւմտյան արվարձանները մինչ այժմ վերահսկվում են «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ «Ջեյշ ալ Իսլամի» զինյալների կողմից:
«Եվ չմոռանանք, որ բոլոր նրանք, ովքեր գտնվում են Հալեպի շուրջը՝ թե՛ «Ջեբհաթ ան Նուսրան», թե՛ «Ջեյշ ալ Իսլամը», թե՛ «Ախրար աշ Շամը» եւ թե՛ առանձին ավելի չափավոր խմբավորումներ, դրանք բոլորը մատակարարվում են մեկ երթուղով՝ Թուրքիայի տարածքի մի կետից: Այս փաստը նույնպես անհրաժեշտ Է նկատի առնել, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը, որն ընդունվել Է նախքան թիվ 2254 բանաձեւը, արգելում Է ամեն կարգի մատակարարումներ, որոնք օժանդակում են ահաբեկչական խմբավորումներին»,- ասել Է Լավրովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



