ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնության հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Արոնյանը կմրցի Գիրիի հետ
SPORTՖԻԴԵ-ի կենտրոնական գրասենյակում կայացել է աշխարհի չեմպիոնության շրջանի հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը: Առաջին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիի դեմ:
Հիշեցնենք, մրցաշարը կայանալու է մարտի 10-30-ը Մոսկվայում: Հաղթողն իրավունք է ստանալու պայքարելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի դեմ: Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ ` Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Վեսելին Տոպալովը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը և Պյոտր Սվիդլերը: Առաջին տուրի մյուս պարտիաներում Սերգեյ Կարյակինը կմրցի Պյոտր Սվիդլերի հետ, Հիկարու Նակամուրան՝ Ֆաբիանո Կարուանայի հետ, Վիշվանաթան Անանդը՝Վեսելին Տոփալովի հետ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



