Աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր պարբերականներից մեկն անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին․ Իվետա Տոնոյան
BLOGԻվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի´ ընկերներ,
Ավանդույթի համաձայն՝ ամփոփում եմ անցնող շաբաթվա ընթացքում մեր թիմի կատարած աշխատանքն ու դրան առնչվող կարևոր իրադարձությունները.
Աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր պարբերականներից մեկը՝ գերմանական Der Spiegel-ը, որն ունի միլիոնավոր ընթերցողներ ամբողջ աշխարհում, անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին։ Ծավալուն հոդվածում ներառված է նաև Գագիկ Ծառուկյանի հետ էքսկլյուզիվ հարցազրույց և ֆոտոշարք։ Իհարկե, հոդվածում կան որոշ անճշտություններ, ժամանակավրեպ տեղեկություններ, որոնք անպայման կքննարկվեն պարբերականի խմբագրության հետ, սակայն առավել կարևորն այն է, որ մեդիա ոլորտի «հսկաներից» մեկը՝ Der Spiegel-ը, լուսաբանել է Հայաստանի համար բացառիկ այս մեգա նախագիծը՝ հնարավորություն տալով այն ավելի ճանաչելի դարձնել միջազգային հանրությանը։ Իսկ սա նշանակում է, որ նախագծի իրականացումից հետո, Հայաստանը տասնյակ անգամներ ավելի գրավիչ է դառնալու աշխարհի համար՝ որպես զբոսաշրջային կարևորագույն ուղղություն:
«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթին ներկայացված լավագույն նախագծերը, ակտիվ մշակման փուլում են։ Այդ ներուժը երբեք չի կարելի անտեսել: Սիրելի՛ երիտասարդներ, վստա՛հ եղեք՝ ձեր ձայնը լսելի է և դուք, ի դեմս «Առաջարկ Հայաստանին» ծրագրի, ստացել եք մեր հայրենիքում նոր ու կարևոր փոփոխությունների իրականացման ակունքներում կանգնած լինելու բացառիկ հնարավորություն: Ձեր խելացի գաղափարներն արդեն կյանքի կոչվելու ճանապարհին են։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



