Թայվանում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 5-ը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չորս մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել դանակով և ծխային ռումբերով հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել ուրբաթ Չինաստանի Թայվան նահանգի Թայվան քաղաքում, հաղորդում է «Синьхуа»-ն։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ զոհվածների թվում է նաև հարձակում գործածը։
Գազային դիմակով կասկածյալը ծխային ռումբեր է նետել Թայբեյի երկաթուղային կայարանի մետրոյի կայարանի մուտքի մոտ։ Պայթյունի հետևանքով մեկ անցորդ տուժել է ծուխ շնչելու հետևանքով։
Լրատվամիջոցները հղում անելով բժշկական հաստատությանը, հայտնում են, որ կասկածյալը հարձակվել է մի անձի վրա, որը հետագայում մահացել է ծանր վնասվածքներից։
Այնուհետև կասկածյալը փախել է դեպքի վայրից և ուղևորվել Չժոնգշան կայարանի մետրոյի կայարանին մերձակա մարդաշատ գործարար թաղամաս, որտեղ հարձակվել է ևս մի քանի անցորդի վրա՝ վիրավորելով վեցին, որոնցից երկուսը հետագայում մահացել են հիվանդանոցում։
Կասկածյալը նույնականացվել է որպես 27-ամյա տղամարդ։ Նա ընկել է խանութի պատուհանից, երբ ոստիկանությունը շրջապատել է նրան։ Դեպքի պատճառը հետաքննվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



