ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում ներկայացված պնդումների վերաբերյալ
SOCIETY«Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածում ներկայացված պնդումների կապակցությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում հանդես գալ պաշտոնական պարզաբանմամբ՝ կանխելու համար հանրության մոլորեցումը և փաստերի աղավաղումը։
Նախևառաջ ընդգծում ենք, որ հոդվածում նկարագրված «Ագարակ» անցման կետով Հայաստանի Հանրապետություն ներկրված ապրանքների չհայտարարագրման (ճանապարհին բեռնաթափման) միջադեպը բացահայտվել է բացառապես ՀՀ ՊԵԿ համակարգի ներսում գործող վերահսկողական և ռիսկերի կառավարման մեխանիզմների շնորհիվ, ինչի հիման վրա անմիջապես ձեռնարկվել են համապատասխան ծառայողական և իրավական գործողություններ։
Այն պնդումը, թե դեպքը փորձ է արվել կոծկել կամ «ապօրինի ներմուծում ապահովել»՝ չի համապատասխանում իրականությանը և հակասում է հենց փաստերի տրամաբանությանը, քանի որ հենց ՊԵԿ-ի կողմից նշված դրվագով մաքսային կանոնների խախտման գծով նախաձեռնվել է վարչական վարույթ, իսկ պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածության հատկանիշների գծով բոլոր նյութերը սահմանված կարգով փոխանցվել են իրավասու քննչական մարմնին, և Կոմիտեն ամեն կերպ աջակցելու է քննությանը՝ անկախ որևէ անձի զբաղեցրած պաշտոնից:
Միաժամանակ, անընդունելի ենք համարում հոդվածում տեղ գտած՝ չապացուցված ենթադրությունները, անձնական և բարեկամական կապերի վրա հիմնված ակնարկները և այլն:
Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից և առաջնորդվել լրագրողական էթիկայի ու հավաստի տեղեկատվության հրապարակման սկզբունքներով։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է գործել թափանցիկության, օրինականության և հաշվետվողականության սկզբունքներով և խստորեն արձագանքել ցանկացած խախտման՝ անկախ անձերից և հանգամանքներից։
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



