Ֆրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներով. France Télévisions
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի ազգային հանրային հեռուստաընկերությունը՝ France Télévisions-ը, հայտարարել է, որ չի հյուրընկալելու «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը՝ ֆինանսական դժվարությունների պատճառով։
«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը, որի հաղթողը ֆրանսիացի Լու Դելյոզն էր՝ «Ce Monde» երգով, տեղի ունեցավ Վրաստանում դեկտեմբերի 13-ին: Մրցույթի կանոնների համաձայն՝ Ֆրանսիան պարտավոր է հաջորդ տարի հյուրընկալել մրցույթը:
Francetvpro-ի տվյալներով՝ տնօրենների խորհուրդը հանդիպել և որոշում է կայացրել ֆինանսական դժվարությունների պատճառով: Նրանք նշել են, որ հեռարձակող ընկերությունն ունի բյուջեի զգալի դեֆիցիտ։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Փարիզը հրաժարվում է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը հյուրընկալելուց: 2023 թվականին այն նույնպես հրաժարվել է, և Իսպանիան հյուրընկալել է մրցույթը: Հետևաբար, ներկայումս հայտնի չէ, թե որ երկիրն է հյուրընկալելու երգի մրցույթը:
Հետևեք մեզ՝ այստեղ



