Իտալական ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է 384 մարդու, առգրավվել է 1,4 տոննա թմրանյութ
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալական ոստիկանությունը շաբաթ օրը տեղեկացրել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գծով խոշոր գործողության ընթացքում ձերբակալվել է 384 մարդ, առգրավվել է 1,4 տոննա թմրանյութ, տեղեկացրել է Reuters-ը։
Ձերբակալություններից բացի, ոստիկանությունը հետաքննել է 655 մարդու, այդ թվում՝ 39 անչափահասի, եւ առգրավել 35 կիլոգրամ կոկաին, ավելի քան 40 միավոր հրազեն, նշվել է ոստիկանության հայտարարությունում։
Ուրբաթ մի քանի մարզերում ավարտված գործողության արդյունքում 312 ստուգումներից հետո երեք քաղաքներում ժամանակավորապես փակվել են կանեփի հինգ խանութներ։
Ստուգումների ընթացքում ոստիկանությունը հայտնել է 296 կիլոգրամ կանեփի առգրավման մասին, որը, ինչպես ցույց են տվել նախնական թեստերը, արգելված թմրանյութ է։
Հունիսին Իտալիան հաստատել է անվտանգության մասին հրամանագիր, որն արգելում է այսպես կոչված «օրինական» կանեփը եւ արգելում է «թեթեւ կանեփի» վաճառքը, որը, ի տարբերություն մարիխուանայի, հոգեակտիվ ազդեցություն չունի։
Հետևեք մեզ՝ այստեղ



