Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացվել է եվրոպացի և հայ գործարարների հանդիպում (տեսանյութ)
SOCIETYԳործարար կապերի ու ծանոթությունների հաստատումից՝ մինչև գործակցության նոր եզրեր ու համատեղ ծրագրեր: Հայ արտադրողների առջև երեկվանից նոր շուկաներ են բացվել: «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում են Եվրոպայում խոշորագույն «Սե Ցե Սե» դիզայն ընկերությունների խմբի համասեփականատերերն ու ներկայացուցիչները:
Այցելության նպատակը նոր գործընկերներ գտնելն ու հայկական արտադրանքը եվրոպական շուկայում ներկայացնելն է: Դեռ ամիսներ առաջ Չեխիա կատարած այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը, հանդիպելով նրանց հետ, խոստացել էր օգնել Հայաստանում բիզնեսի ցանկացած ճյուղի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու գործում: Այսօր արդեն շուրջ 100 գործարարի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանն անձամբ է մասնակցում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



