«Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին»
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 17-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ։
Կատալոնացիների կազմում հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Ռաֆինյան՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Առաջին խաղակեսի վերջնամասում «դեղին սուզանավը» մնաց 10 հոգով․ Լամին Յամալի դեմ կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ռենատու Վեյգան։
63-րդ րոպեին «կապտանռնագույնների» առավելությունը կրկնապատկեց Լամին Յամալը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
«Բարսելոնան» վաստակած միավորների քանակը հասցրեց 46-ի և շարունակում է միանձնյա գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Վիլյառեալը» 35 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։
Հետևեք մեզ՝ այստեղ



