Yerevan, 13.March.2026,
00
:
00
BREAKING


Հրադադարի ծամծմված փաստաթուղթը. ի՞նչ արդյունք է տվել Թրամփի վարչակազմի հետ ռուս-ուկրաինական հերթական հանդիպումը

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այս հանգստյան օրերին Մայամիում (Ֆլորիդա) տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և Ուկրաինայի, եվրոպական երկրների և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև մի շարք հանդիպումներ:

Կողմերը քննարկել են ամերիկյան հրադադարի ծրագիրը, որը վերջնականապես մշակվել էր Եվրոպայի և Կիևի առաջարկներին համապատասխան, սակայն շարունակում է մնալ կողմերի միջև էական անհամաձայնությունների աղբյուր։

Մայամիի հանդիպումներից ամենակարևորը

Դեկտեմբերի 19-ին Մայամիում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Կիևը ներկայացնում էին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը, իսկ Վաշինգտոնը՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը և փեսա Քուշները։

Ուկրաինական իշխանությունները այս խորհրդակցություններից հետո որևէ մանրամասն հայտարարություն չեն արել։ Կիևը սպասում է Ումերովի զեկույցին բանակցությունների բովանդակության վերաբերյալ։

Ավելին, դեկտեմբերի 21-ին ռուս բանակցող Կիրիլ Դմիտրիևը Մայամիում հանդիպել է ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկո Ռուբիոն նախկինում հայտարարել էր, որ ինքը նույնպես կարող է միանալ բանակցություններին։ 

Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, որը նույնպես նախկինում մասնակցել էր հանդիպումներին, ընդգծել է, որ Դմիտրիևը բանակցել է միայն ամերիկյան կողմի հետ։ Ուշակովը նշել է, որ չգիտի՝ «արդյոք այնտեղ ուկրաինացիներ եղե՞լ են»։

«Դմիտրիևը «Կուբա Լիբրե» է խմում։ Հավանաբար գոլֆ չի խաղում, չգիտի՝ ինչպես։ Մնացած ամեն ինչ անում է այնպես, ինչպես պետք է անի»,- փորձել է կատակել Ուշակովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Դմիտրիևի՝ Մայամիում աշխատանքի մասին։ Ավելի ուշ նա ավելացրել է, որ Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչը բանակցությունների ավարտից հետո կզեկուցի այդ մասին ինչպես հարկն է:

Դմիտրիևն ինքը սահմանափակվել է կարճ մեկնաբանությամբ՝ նշելով, որ «քննարկումները ընթանում են կառուցողական»։ Ուշակովը հստակեցրել է, որ Մոսկվան կասկածանքով է վերաբերվում Ուկրաինայի և եվրոպական երկրների կողմից ամերիկյան նախագծում առաջարկվող փոփոխություններին։ Նրա խոսքով՝ այդ փոփոխությունները «հաստատ չեն բարելավում փաստաթուղթը կամ չեն մեծացնում երկարաժամկետ խաղաղության հասնելու հնարավորությունները»։

Հնարավո՞ր է եռակողմ հանդիպում

Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջարկել է անցկացնել եռակողմ հանդիպում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ անվտանգության խորհրդականների մակարդակով, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ նման հանդիպումը կարող է հանգեցնել գերի վերցված զինվորականների և քաղաքացիական անձնակազմի վերադարձին, ուստի այն պետք է անցկացվի։

«Ես կարծում եմ, որ սա այն չէ, ինչ մենք ուզում էինք, բայց դա շատ կարևոր է։ Ես շատ ուրախ եմ, որ մենք փոխանակումներ ունեցանք։ Մեր մարդիկ, մեր զինվորականները, հատկապես բանտարկյալները, վերադարձան տուն, քաղաքացիական անձինք ևս։ Եվ այդ պատճառով մենք պետք է նման քայլեր ձեռնարկենք։ Եթե հիմա կարողանանք հանդիպել և դա օգնի փոխանակումներին, կամ եթե եռակողմ հանդիպումը կարողանա հանգեցնել առաջնորդների եռակողմ հանդիպման համաձայնության, այն, իհարկե, պետք է: Ես դա բազմիցս ասել եմ, կան բարդ հարցեր, որոնք առաջնորդները պետք է լուծեն։ Հետևաբար, եթե արդյունքը փոխանակումներ կամ որոշ այլ համաձայնագրեր են, ես չեմ կարող դեմ լինել դրան։ Այդ դեպքում մենք կաջակցենք Միացյալ Նահանգների առաջարկին։ Կտեսնենք, թե ինչպես կընթանա մնացածը»,- ասել է նա։

Ուշակովի խոսքով՝ դեռևս ոչ ոք լրջորեն չի քննարկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ հանդիպման գաղափարը։

Վաշինգտոնի լավատեսությունը, Կիևի կասկածամտությունը և Մոսկվայի անզիջողականությունը

Այս շաբաթ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնյաները քննարկել են Կիևի անվտանգության երաշխիքների հարցում առաջընթացը՝ պատերազմի ավարտի բանակցությունների շրջանակներում։ Թրամփը հայտարարել է, որ ինքը «լավատես է արագ համաձայնագրի հարցում»։

Դեկտեմբերի 21-ին Զելենսկին նշել է, որ բանակցությունները «կառուցողական» էին, բայց շատ բան կախված էր նրանից, թե արդյոք Ռուսաստանը «զգո՞ւմ է պատերազմն իսկապես ավարտելու անհրաժեշտությունը»։

«Ցավոք, Ռուսաստանից իրական ազդանշանները միայն բացասական են՝ հարձակումները առաջնագծում, Ռուսաստանի կողմից սահմանային գոտում իրականացվող ռազմական հանցագործությունները և մեր ենթակառուցվածքների վրա հարձակումները շարունակվում են։ Աշխարհը պետք է բարձրաձայնի այս մասին», - ասել էՈւկրաինայի նախագահը Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հետ զրույցից հետո։

Չնայած վերսկսված բանակցային ջանքերին, Պուտինը դեկտեմբերի 19-ին կայացած իր ամենամյա մամուլի ասուլիսում որևէ նշան չի ցույց տվել փոխզիջման գնալու և Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին:

NBC-ի լրագրողը հարցրել է Պուտինին, թե արդյոք նա պատասխանատվություն կկրի՞ ուկրաինացիների և ռուսների մահվան համար, եթե մերժի Դոնալդ Թրամփի խաղաղության առաջարկը։

«Մենք մեզ պատասխանատու չենք համարում մարդկանց մահվան համար, քանի որ մենք չենք սկսել պատերազմը»,- պատասխանել է Պուտինը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Անքորիջում խաղաղության ծրագրի բովանդակության շուրջ, ինչը նշանակում է, որ Մոսկվան այն չի մերժում։ «Գնդակը մեր արևմտյան հակառակորդների, Կիևի ռեժիմի ղեկավարի և դրա արևմտյան հովանավորների դաշտում է։ Մենք պատրաստ ենք հակամարտության խաղաղ ավարտին», - ասել է Պուտինը։

Դեկտեմբերի սկզբին Պուտինը և Թրամփի անունից Մոսկվա հասած Ուիթքոֆը բանակցություններ էին վարել Կրեմլում։ Ռուսական կողմը հայտարարել էր, որ դեռևս չեն հասել փոխզիջման խաղաղության ծրագրի շուրջ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Ռուսաստանը և Ուկրաինան չեն կարող համաձայնության գալ 30-50 կիլոմետր տարածքի և Դոնեցկի մարզի 20%-ի շուրջ, որը վերահսկվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

Խաղաղության հինգ հիմնական խոչընդոտները

Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը և Ուկրաինան մի քանի շաբաթ քննարկում են խաղաղության ծրագիրը, և Միացյալ Նահանգների կողմից առաջարկված նախագիծը վերջնականապես պատրաստ է, վերջնական համաձայնագիրը դեռևս հեռու է, քանի որ կողմերը համաձայնության չեն հասնում մի շարք հիմնարար հարցերի շուրջ, հաղորդում է The Wall Street Journal-ը։

Տարածքային հարց. Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան դուրս բերի իր զորքերը Դոնեցկի մարզի մի մասից և ճանաչի մարտական գործողությունների իրական արդյունքները որպես ապագա սահմանների հիմք։ Կիևը պնդում է, որ չունի ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական իրավունք զիջելու տարածք, բայց Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա՝ կատարելու Ռուսաստանի պահանջները և արագ ավարտելու պատերազմը։

ՆԱՏՕ. Ռուսաստանը դեմ է Ուկրաինայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։ Միացյալ Նահանգները սկզբում առաջարկել է բացառել անդամակցության հեռանկարը, բայց Կիևը պնդում է, որ նման փոփոխությունները պետք է որոշվեն բացառապես ուկրաինացի ժողովրդի կողմից, այլ ոչ թե խաղաղության համաձայնագրի արտաքին պայմաններով։

Ուկրաինական բանակի չափը. ԱՄՆ սկզբնական առաջարկները նախատեսում էին Ուկրաինայի զինված ուժերի կրճատում մինչև մոտավորապես 600,000 անձնակազմ, մինչդեռ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները կարծում են, որ զորքի սահմանը պետք է լինի մոտ 800,000 անձ։

Մշակութային հարցեր. Ռուսաստանը ձգտում է պատերազմից հետո Ուկրաինայում վերականգնել ռուսալեզու լրատվամիջոցները և կրթությունը:

Կիևի միջազգային սոցիոլոգիայի ինստիտուտի կողմից այս գարնանը հրապարակված հարցման համաձայն, ուկրաինացիների մոտ 32%-ը նշում է, որ տանը խոսում են ռուսերեն կամ և՛ ռուսերեն, և՛ ուկրաիներեն, նշում է The Wall Street Journal-ը։

Զապորոժյեի ատոմակայանի (ԶԱԷԿ) նկատմամբ վերահսկողությունը. Վաշինգտոնը առաջարկել է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի նկատմամբ համատեղ վերահսկողության մոդել, սակայն Ուկրաինան այդ առաջարկը համարում է անարդար: Զելենսկին նշել է, որ ծրագիրը անտեսում է ատոմակայանի ապառազմականացման, դրա վերանորոգման ֆինանսավորման, ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման ապահովման, ինչպես նաև տարածքում աշխատողների համար կենսունակ պայմանների ստեղծման մանրամասները, երբ Ռուսաստանը գրավի օբյեկտը:

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչների միջև բանակցություններից հետո փաստաթուղթը կրճատվել է մինչև 19 կետ, թողնվել են ամենազգայուն հարցերը՝ Դոնբասից հրաժարվելը և ՆԱՏՕ-ի անդամակցությունը Թրամփի և Զելենսկու միջև անձնական քննարկման համար:

Հետևեք մեզ՝ այստեղ

Safe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan