Yerevan, 13.February.2026,
00
:
00
BREAKING


Երբ կրթական փոփոխությունը սկսվում է դասարանից

SOCIETY

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2025 թվականի տարեվերջյան ամփոփում

2025 թվականը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի շարժման համար դարձավ ոչ միայն աճի, այլև խորքային ազդեցության տարի։ Տարվա ընթացքում կազմակերպության ծրագրերից օգտվել է ավելի քան 60,000 աշակերտ, ինչը նշանակում է, որ Հայաստանում սովորող յուրաքանչյուր հինգերորդ երեխան առնչվել է մեր կրթական ծրագրերին։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ դասարանից սկսվող փոփոխությունները կարող են հասնել համակարգային մակարդակի։

Կազմակերպության գործունեության առանցքում շարունակել է մնալ Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը (ՈՒԱԾ), որը տարիների ընթացքում վերածվել է կրթական հզոր շարժման։ Միայն 2025 թվականին ծրագրի շրջանակում 111 Ուսուցիչ-առաջնորդ աշխատել է 106-ից ավելի դպրոցում, հիմնականում մարզերում և սահմանամերձ համայնքներում։

Նրանց գործունեության արդյունքում շուրջ 31,458 աշակերտ օգտվել է կրթության որակի բարելավումից՝ ուսուցիչների առաջնորդության, նորարարական դասավանդման մեթոդների և դպրոցական միջավայրի զարգացման միջոցով։ Այս ազդեցությունը կազմում է Հայաստանի բոլոր աշակերտների մոտ 12 տոկոսը։

Ուսումնական առաջընթաց՝ սոցիալ-հուզական աջակցությամբ

2025 թվականին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն հինգ դպրոցում իրականացնում է «Սերունդ» դպրոցի ամբողջական փոխակերպման ծրագիրը, որի նպատակն է ձևավորել երեխայակենտրոն, համագործակցային և զարգացնող կրթական միջավայր։ Ծրագիրն ընդգրկում է ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացումը, ծնողական համայնքի ակտիվ ներգրավումն ու դպրոց–ընտանիք գործընկերային համագործակցության խորացումը՝ միտված երեխաների ամբողջական՝ ակադեմիական, սոցիալ-հուզական և քաղաքացիական զարգացմանը։

Այս տարի ծրագիրն առանձնահատուկ կարևոր փուլ է մտնում, քանի որ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն առաջին անգամ մեկնարկել է իր գործունեությունը նաև Երևանում։ Սեպտեմբերից «Սերունդ» դպրոցների ցանցին միացել է Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցը, որը դարձել է մայրաքաղաքում իրականացվող ծրագրի առաջին դպրոցը։

Միաժամանակ ծրագրին միանում են նաև երեք նոր դպրոցներ մարզերից՝ Դեբեդի միջնակարգ դպրոցը, Վանաձորի խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրի միջնակարգ դպրոցը, իսկ ծրագրում երկրորդ տարին շարունակվում է ներգրավվածությունը Ստեփանավանի թիվ 6 և Արենիի միջնակարգ դպրոցներում, որտեղ նախորդ տարվա փորձը հնարավորություն է տվել խորացնել և կայունացնել իրականացվող կրթական փոփոխությունները։

Այս տարի «Սերունդ» ծրագիրը Project Management Awards 2025-ի կողմից արժանացավ «Տարվա սոցիալական ազդեցություն» մրցանակին։ PMI սոցիալական ներազդեցություն անվանակարգում, ներկայացված լինելով կարևոր առաքելություն իրականացնող այնպիսի կազմակերպությունների հետ միասին, ինչպիսիք են COAF-ը, PIN-ը, AGBU-ն և EBRD-ն,  «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հեղինակային «Սերունդ» ծրագիրը ճանաչվեց լավագույնը։

 

– – – 

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ, 2025 թվականին վերսկսել են Ուսումնական առաջընթացի աջակցության ծրագիրը, որի նպատակն է աջակցել ուսումնական բացեր ունեցող աշակերտներին՝ կիրառելով համակցված ակադեմիական և սոցիալ-հուզական ուսումնառության մոտեցում։

Ծրագիրն ուղղված է ոչ միայն աշակերտների ակադեմիական գիտելիքների աճին, այլև նրանց սոցիալ-հուզական զարգացմանը, ինքնավստահության ամրապնդմանը և բարեկեցության բարձրացմանը։ Միևնույն ժամանակ նախաձեռնությունը խթանում է ծնողների գիտակցված և արդյունավետ ներգրավվածությունը երեխայի կրթական գործընթացում, ինչպես նաև նպաստում է դպրոցների վարչական ղեկավարների և ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ ձևավորելով աջակցող և կայուն դպրոցական միջավայր։

2025 թվականին ծրագիրն իրականացվել է Հայաստանի 7 մարզերի 8 դպրոցներում, ընդգրկելով շուրջ 800 աշակերտ, որոնցից յուրաքանչյուրի կրթական առաջընթացն ու բարեկեցությունը ծրագրի առանցքային արժեքն է։

– – – 

«Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցություն Հայաստանի դպրոցներում» ծրագիրը համատեղ իրականացնում են Համաշխարհային բանկը և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի կրթական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է «Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հիմնադրամ»-ի տրամադրած դրամաշնորհի շրջանակում։

Ծրագրի շրջանակում ընդգրկվել է ընդհանուր առմամբ 450 դպրոց, որոնցից 225-ը պատահականության սկզբունքով ընտրվել են որպես միջամտության դպրոցներ, իսկ մնացած 225-ը՝ որպես համեմատության խումբ՝ ծրագրի ազդեցության գնահատման նպատակով։ Միջամտությունն իրականացվել է երեք փուլով, յուրաքանչյուր փուլում ընդգրկելով 150 դպրոց (75 միջամտության և 75 համեմատության դպրոց)։

Կրթություն՝ դասարանից դուրս

Կրթական փոփոխությունը չի սահմանափակվել միայն ակադեմիական արդյունքներով։ 2025 թվականին իրականացվել է 66 աշակերտների առաջնորդությամբ կրթական նորարարական ծրագիր, որոնց շրջանակում

  • 845 աշակերտ եղել է ծրագրերի անմիջական մասնակից,
  • 3,240 աշակերտ ներգրավվել է ծրագրային գործընթացներում,
  • 816 համայնքի անդամ դարձել է ծրագրերի շահառու։

 

Աշակերտների անդրադարձը ծրագրի մասին։ 

 

«Մի բոլ պյան կար, որ չգիդեինք մեր կյեղի մասին, շատ հետաքրքիր էր մեր հարազատներին ու ուսուցիչներին հարցեր տալ, էդ հարցեր մտածիլն ու տալն էլ էր դըժար պյան, էդ էլ սըվորեցինք, մին էլ շատ հավես էր, որ ուրիշ դպրոցների աշակերտների հետ օնլայն հանդիպեինք, շատ լավ էր, կուզենք էլի անենք»։ Ալիսա Պապյան, 6-րդ դասարան, աշակերտ առաջնորդ  Մովսես, Տավուշ 

 

<<Մինչ այս ծրագիրը ես ամաչում էի ռուսերեն խոսել, քանի որ վախենում էի սխալվել։ Բայց էկոպայուսակներ կարելիս մենք անընդհատ ռուսերեն էինք շփվում, օգնում էինք իրար, նկարում էինք, ծիծաղում։ Ես շատ բառեր սովորեցի, և հիմա ինձ ավելի վստահ եմ զգում։ Իսկ մեր կարած պայուսակներն իսկապես հպարտություն են. մենք դրանք մեր ձեռքերով ենք ստեղծել։»- Համեստ Մովսիսյան, աշակերտ-առաջնորդ, Ալաշկերտ գյուղ, Արմավիրի մարզ

Շրջանավարտները՝ փոփոխության շարունակականությունը

Կազմակերպության երկարաժամկետ ազդեցության առանցքային ուժը նրա շրջանավարտներն են։ Այսօր «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի շրջանավարտների ցանցը միավորում է ավելի քան 550 շրջանավարտ-դեսպան, որոնց 70 տոկոսը շարունակում է աշխատել կրթության ոլորտում՝ որպես ուսուցիչ, տնօրեն, քաղաքականության մշակող կամ սոցիալական ձեռնարկատեր։

Համակարգային ազդեցություն՝ պետական մակարդակում

2025 թվականին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն ամրապնդեց իր դերը որպես կրթական քաղաքականության վստահելի գործընկեր։ Կազմակերպության մասնակցությամբ մշակվել և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատվել են երկու կարևոր կարգավորումներ, որոնք վերաբերում են ուսուցիչների պատրաստման այլընտրանքային ուղիներին և դպրոցների ֆինանսավորման նոր մոտեցումներին։

Միաժամանակ շարունակվել է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացվող Ուսուցիչների առաջնորդության մագիստրոսական ծրագիրը, որը նախատեսված է հատկապես սոցիալապես խոցելի համայնքներում աշխատող մանկավարժների համար։ Ծրագիրն արդեն ունի 42 շրջանավարտ, ևս 26 ուսուցիչ պատրաստվում են ավարտել այն առաջիկայում։

 

Կրթական փոփոխությունների տասնամյակ. դեպի նոր տեսլական

2025 թվականը նաև խորհրդանշական էր կազմակերպության համար․ հուլիս ամսին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն նշեց իր գործունեության տասնամյակը։ Հոբելյանական միջոցառումը միավորեց կազմակերպության բոլոր տարիների Ուսուցիչ-առաջնորդներին, շրջանավարտ-դեսպաններին, աշակերտներին, համախոհներին, աջակիցներին և գործընկերներին։

Դասարանից՝ համակարգ

2025 թվականի փորձը ևս մեկ անգամ հաստատեց, որ կրթական փոփոխությունները սկսվում են դասարանից, սակայն դառնում են կայուն միայն այն ժամանակ, երբ վերածվում են համայնքային և պետական քաղաքականության։ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի»-ն 2026 թվական է մտնում նոր փուլով՝ «Հայաստանի կրթական նախաձեռնություն» միասնական հարթակի ձևավորմամբ՝ նպատակ ունենալով ընդլայնել ազդեցությունը, խորացնել առաջնորդների շարժումը և կառուցել արդար, դիմակայուն ու որակյալ կրթական համակարգ Հայաստանի համար։

 

Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025