Հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 16-րդ կմ-ին ջրային պարեկները կանգնեցրել են Կարճաղբյուր գյուղի բնակչի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում 85 հատ, 29 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ կար։ Վարորդն ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։
Նույն օրը՝ ժամը 09։05-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին ջրային պարեկները կանգնեցրել են Սևանի բնակչի վարած «Օպելը»։
Բեռնախցիկից հայտնաբերվել է 247 հատ, 101,8 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Դեկտեմբերի 18-ին ժամը 23-ի սահմաններում ջրային պարեկները Սևանա լճի վրա՝ թերակղզու հարակից տարածքում, ապօրինի ձկնագողության դեպք են բացահայտել։
Հայտնաբերվել են ձկնորսներ իրենց ձկնորսական նավակով, որում 73 հատ, 25,4 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ կար:
Հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



