Միքայել Սրբազանը զրկվել է կիրակնօրյա պատարագին մասնակցելու և Սուրբ Հաղորդություն ստանալու հնարավորությունից՝ նույնիսկ հիվանդանոցային պայմաններում. Թագուհի Թովմասյան
BLOGԱյսօր առավոտյան պաշտոնապես դիմել եմ ՀՀ Արդարադատության նախարարին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ստեղծված անընդունելի իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Սրբազանը զրկվել է կիրակնօրյա պատարագին մասնակցելու և Սուրբ Հաղորդություն ստանալու հնարավորությունից՝ նույնիսկ հիվանդանոցային պայմաններում, որտեղ նա պատիժ է կրում` առողջական վիճակով պայմանավորված։
Սա պարզապես «կազմակերպչական խնդիր» չէ․ սա կրոնական ազատության կոպիտ խախտում է։ ՀՀ Սահմանադրությունը և ՄԻԵԿ-ը պարտադրում են պետությանը ոչ թե սահմանափակել, այլ ապահովել այդ իրավունքը։
Պահանջում եմ անհապաղ`
ապահովել Միքայել Սրբազանի՝ ամեն կիրակի Սուրբ Հաղորդություն ստանալու իրավունքը, նաև հիվանդանոցում,
տալ հստակ հանձնարարականներ պատասխանատուներին՝ կանխելու հետագա իրավախախտումները։
Պետության վերաբերմունքը հատկապես հիվանդ մարդու հանդեպ չափվում է գործով, ոչ թե` հայտարարություններով»,-գրել է նա:



