Երասխ-Երևան ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն «УАЗ»-ը․ կա վիրավոր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Անդրանիկ Հ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Ե․-ի վարած «УАЗ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի վրա բարձված ջրի տարաները հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Անդրանիկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիների և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հետևեք մեզ՝ այստեղ



