Հայ գերիները կտտանքների են ենթարկվում, միջազգային դերակատարները կանաչ լույս են վառում Բաքվի համար
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է` նրան տեղափոխել են բուժհաստատություն:
Հիշեցնեմ, որ ավելի վաղ էլ հավաստի տեղեկություններ ստացվեցին, որ առողջական բավականին վատ վիճակում է նաև Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքչյանը:
Ադրբեջանում ապօրինի դատավարությունից և հայերին պատանդի կարգավիճակով պահելուց բացի վերջիններիս նաև կտտանքների են ենթարկվում` նվազագույնը անհրաժեշտ, հրատապ բուժօգնություն չցուցաբերելու և պատշաճ պայմաններում չպահելու առումով:
Խաղաղության մասին անվերջ խոսացող, իսկ իրականում` կոնֆլիկտն իրենց աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնող միջազգային կառույցներն ու դերակատարներն էլ շարունակում են իրենց լռելությամբ կանաչ լույս վառել ադրբեջանական հանցագործությունների համար»․- նշել է պատգամավորը։
Հետևեք մեզ՝ այստեղ



