Շարմազանովի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
BLOG Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից։
Մի քանի նորաթուխ «քաղաքական» գործիչներ կան,որոնք Նիկոլին հեռացնելու հավակնությունով մտել են քաղաքական դաշտ,բայց ձեռքի հետ էլ հանդես են գալիս պաշտոնաթող նախագահների ընտրություններին մասնակցելու դեմ։
Թե բա՝ եթե պաշտոնաթող նախագահները մասնակցեն,Նիկոլը կվերընտրվի։
Թե բա՝ նրանք «նախկիններ» են։
Բա դուք ո՞վ եք,նախկին չե՞ք…
նախկինների կառավարությունում չե՞ք աշխատել,ՀՀԿ ֆրակցիայի կողմից չե՞ք ընտրվել պաշտոնների…
ՀՀԿ-ն ազգային-ընդդիմադիր դաշտի ամենակայացած ուժերից է ու ՀՀԿ-ն է բացառապես որոշում իր քայլերը։
Մնացել էր դուք ասեիք պաշտոնաթող նախագահներն ու իրենց քաղաքական թիմերն ի՞նչ անեն։
Մտել եք քաղաքականություն,ձեր գործն է…
մասնակցեք,պայքարեք ու մրցակցեք,ոչ թե «սրբի» դեմքով խորհուրդներ տվեք ։
Գնացեք ձեր տեղը նվաճեք ընդդիմադիր դաշտում,ի՞նչ եք կպել պաշտոնաթող նախագահներից ու նրանց թիմերից։
ՀՀԿ-ի երիտասարդական կառույցն ավելի շատ բան է արել Նիկոլին հեռացնելու համար,քան դուք։
ՀՀԿ-ի ներկայացուցիչները կալանավորվել են,ձերբակալվել են,բերման են ենթարկվել։
Դուք ու՞ր էիք էդ ժամանակ,ու՞ր։
Հեռու մնացեք ՀՀԿ-ից ,գնացեք ձեր ձայները հավաքեք,եթե ունեք։
2018-ից հետո ձեր նման լիքը հավակնոտ «սյուրպրիզներ» ենք տեսել,բայց թիթեռնիկի կյանք են ունեցել,իսկ ՀՀԿ-ն պայքարել,պայքարում ու պայքարելու է։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



