Որքա՞ն գումար է արտասահմանից փոխանցվել Հայաստան 2025 թվականի առաջին 10 ամիսներին
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2025 թվականի հունվարից հոկտեմբեր ամիսներին դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստան դոլարային արտահայտությամբ կազմել է 4 միլիարդ 761 միլիոն դոլար։
Նույն ժամանակահատվածում Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքը կազմել է 3 միլիարդ 614 միլիոն դոլար։ Հետևաբար, 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) Հայաստան կազմել է մոտավորապես 1,15 միլիարդ դոլար։
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2024 թվականի հունվարից հոկտեմբեր ամիսներին դրամական փոխանցումների ներհոսքը դոլարային արտահայտությամբ կազմել է 4 միլիարդ 520 միլիոն դոլար, իսկ արտահոսքը՝ 3 միլիարդ 472 միլիոն դոլար։
Զուտ ներհոսքը կազմել է ավելի քան 1 միլիարդ 47 միլիոն դոլար։
Դա նշանակում է, որ 2025 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստան կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 10%-ով։
Ռուսաստանը մնում է Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ամենամեծ աղբյուրը։
Հետևեք մեզ՝ այստեղ



