Աբովյանում «Mercedes GL»-ն բախվել է կայանված «BMW»-ին, «ՎԱԶ 2121»-ին, վերջինը՝ «Opel»-ի, «Opel»-ն էլ՝ «Nissan»-ին․ «BMW»-ի վարորդը ենթարկվել է վրաերթի և տեղափոխվել հիվանդանոց
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում 45-ամյա Արմեն Ս․-ն իր վարած «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 57-ամյա Շամիր Ա․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա 49-ամյա Արտակ Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը բախվել է 35-ամյա Համզա Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ 34-ամյա Պարգև Բ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «BMW»-ի վարորդը ենթարկվել է վրաերթի, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով «BMW»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ



